FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  350

Հարկային հսկողության ընթացքում օգտագործվող տեղեկությունները.
1. Հարկային մարմինը հարկային հսկողություն իրականացնելիս օգտագործում է հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված, այդ թվում՝ հրապարակային աղբյուրներում (համացանցում) կամ ինքնաշխատ տեղեկատվական բազաներում առկա, ինչպես նաև հարկ վճարողների կողմից իրենց կամ այլ հարկ վճարողների վերաբերյալ իրենց մոտ առկա կամ պահվող՝ հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված և Կառավարության սահմանած կարգով ներկայացվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում՝ երրորդ անձից ստացված տեղեկությունները, վարչական կամ քրեական վարույթում կամ օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում կամ արդյունքում որպես ապացույց գնահատվող գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ հարկային մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար.
2. Երրորդ անձ են համարվում պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինը, հարկ վճարողը, որոնք Կառավարության սահմանած կարգով կամ հարցման միջոցով հարկային մարմին են ներկայացնում այլ հարկ վճարողի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ.
3. Բանկային, առևտրային, հարկային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկությունները հարկային մարմինը պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: