Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 281 Ազատ պահեստներին ներկայացվող պահանջները. 1. Ազատ պահեստների շինությունները, տարածքները (տարածքների մասերը) կամ բաց հրապարակները պետք է սարքավորված լինեն այնպես, որ ապահովվի ազատ պահեստների և հրապարակների տարածքում ապրանքների պահպանվածությունը, բացառվեն կողմնակի անձանց մուտքը (այդ թվում՝ պահեստի՝ բավարար լիազորություններ չունեցող աշխատակիցների), այլ գործունեությունը, ինչպես նաև ազատ պահեստների և հրապարակների տարածքում ապահովվեն միայն մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեությունը, ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը. 2. Ազատ պահեստներին ներկայացվում են հետևյալ պահանջները․ 1) պահպանել ազատ պահեստներում ապրանքների պահպանության համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների, շինությունների պահպանության պահնորդաազդանշանային և հրդեհային անվտանգության պահանջները. 2) ապահովել անվտանգության ծառայության (սեփական կամ վարձված) առկայությունը` ազատ պահեստների տարածքի պաշտպանության համար. 3) ապահովել ազատ պահեստների համար նախատեսված շենքերի, տարածքների և հրապարակների առանձնացումը, պարսպապատումը կամ ցանկապատումը, ինչպես նաև ազատ պահեստների կառուցումն այնպես, որ ապահովվի մաքսային մարմինների կողմից ազատ պահեստների տարածքում գործունեության նկատմամբ մաքսային հսկողության իրականացումը, բացառվի մաքսային հսկողությունից դուրս ապրանքների ստացման, ազատ պահեստներից դրանց դուրսբերման և ազատ պահեստներում գտնվող ապրանքները վնասելու հնարավորությունը. 4) ապահովել ապրանքների պահպանության համար Կոմիտեի սահմանած քանակներով նյութատեխնիկական սարքավորումների առկայությունը, այդ թվում` բեռնման-բեռնաթափման և տրանսպորտային միջոցների, պահեստային տնտեսության համար անհրաժեշտ սարքավորումների (կշռող, տեղադրող, տեղափոխող), կապի և այլ միջոցների. 5) ապահովել Կոմիտեի սահմանած նվազագույն բավարար չափերով՝ մաքսային ձևակերպումների և հսկողության իրականացման նպատակով մաքսային մարմինների համար նախատեսված պայմանների առկայությունը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 281 6) ապահովել պահպանման առանձնահատուկ պայմաններ պահանջող (շուտ փչացող և կոտրվող, խոնավության կամ ջերմաստիճանի որոշակի ռեժիմ պահանջող, դյուրավառ, շրջակա միջավայրին վնաս պատճառող) ապրանքների համար հատուկ առանձնացված և հարմարեցված շինությունների կամ սարքավորումների առկայությունը. 7) ապահովել ապրանքների հաշվառման և մաքսային մարմիններին հաշվետվությունների տրամադրման ավտոմատացված համակարգերի առկայությունը. 8) ապահովել հսկիչ անցագրային կետերի առկայությունը. 3. Կառավարությունը սահմանում է որպես ազատ պահեստներ օգտագործվող կամ օգտագործման համար նախատեսվող կառույցների, շինությունների, տարածքների (տարածքների մասերի) կամ բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները, ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները. 4. Ազատ պահեստների հիմնման, գործունեության, գործունեության կասեցման և վերսկսման կարգը սահմանում է Կառավարությունը: |