Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Կողմերի իրավունքները և պարտականությունները կատարողական վարույթում. 1. Կատարողական վարույթի ընթացքում կողմերն իրավունք ունեն` 1) կնքել հաշտության համաձայնություն. 2) կատարողական թերթով իրավունքները փոխանցել մեկ այլ անձի. 3) ծանոթանալ կատարողական վարույթի նյութերին, քաղվածքներ անել դրանցից, ստանալ պատճեններ. 4) անել միջնորդություններ. 5) մասնակցել կատարողական գործողություններին. 6) տալ բանավոր և գրավոր բացատրություններ, ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել փաստարկներ և նկատառումներ. 7) առարկել կատարողական վարույթին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների և նկատառումների դեմ. 8) հայտնել բացարկներ. 9) բողոքարկել հարկադիր կատարողի գործողությունները. 10) օգտվել սույն օրենքով իրենց վերապահված այլ իրավունքներից. 2. Կատարողական վարույթի ընթացքում կողմերը պարտավոր են կատարել սույն օրենքի պահանջները: |