FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

article  103

Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջների հարկադիր կատարման վերաբերյալ ընդհանուր դրույթները.
1. Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը պարտապանի համար սահմանում է այդ պահանջների կատարման (ներառյալ արգելված գործողությունները դադարեցնելու) ողջամիտ ժամկետ, եթե կատարման ենթակա ակտով նման ժամկետ չի սահմանվել, կամ սահմանված ժամկետը լրացել է։ Հարկադիր կատարողը կարող է երկարաձգել իր սահմանած ժամկետը, եթե ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք վկայում են պարտավորության կատարման համար ավելի երկար ժամկետի անհրաժեշտության մասին.
2. Եթե պարտապանը կատարման ենթակա ակտից բխող պահանջը չի կատարում դրանով կամ հարկադիր կատարողի կողմից սահմանված ժամկետում, ապա հարկադիր կատարողը կազմակերպում է հարկադիր կատարումը հարկադիր կատարման միջոցներով.
3. Որոշակի գործողություններ կատարելու կամ որոշակի գործողությունների կատարումն արգելելու պահանջներով կատարողական վարույթով պարտապանի գույքի պահպանության անհրաժեշտության դեպքում այն իրականացվում է սույն օրենքի 73-րդ հոդվածով սահմանված կարգով։