Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28.4 2) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը չի գտնվում խնամքի արձակուրդում. 3) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված չափերով միաժամանակ, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը բավարարում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պայմանները (այսուհետ՝ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող). 4. Տվյալ ամսվա նպաստի չափը որոշվում է ինքնաշխատ եղանակով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասը: 7. Մեկից ավելի գործատուների մոտ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա վարձու աշխատանք կատարող անձին խնամքի նպաստը նշանակվում է սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողին՝ սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ այդ գործատուներից որևէ մեկի մոտ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում: 12. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան մինչև խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարելը: 17. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, տարածքային կենտրոնը ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում նշանակել խնամքի նպաստ կամ մերժել խնամքի նպաստի նշանակումը: Ընդունած որոշման, իսկ խնամքի նպաստի նշանակումը մերժելու դեպքում նաև մերժման հիմքերի վերաբերյալ հինգ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ծանուցում է դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեով. 18. Տարածքային կենտրոնը մերժում է խնամքի նպաստ նշանակելը, եթե՝ 1) ծնողը չունի խնամքի նպաստի իրավունք (չի բավարարում սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված պայմանները) կամ 2) չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) կամ 3) ծնողը կամ երեխան հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով կամ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28.4 4) երեխան չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում կամ 5) տվյալ երեխայի խնամքի կապակցությամբ նշանակվել է խնամքի նպաստ, և խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցված չէ. 19. Յուրաքանչյուր ամսվա խնամքի նպաստը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և եղանակով: 24. Խնամքի նպաստ նշանակելը մերժելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ խնամքի նպաստ նշանակելու դիմումում ներառվող տվյալների կազմն ու բովանդակությունը, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 28.4 Խնամքի նպաստ նշանակելը և վճարելը. 1. Խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է (ծնողը խնամքի նպաստ ստանալու իրավունք է ձեռք բերում), եթե ծնողը և երեխան Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով, և երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Խնամքի նպաստը նշանակելու համար դիմումը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվում են տարածքային կենտրոն. 1.1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին խնամքի նպաստ նշանակվում է՝ անկախ դիմելու օրվա դրությամբ ծնողի և շահառու երեխայի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում խնամքի նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Խնամքի նպաստը նշանակվում է՝ 1) երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (բայց խնամքի նպաստի իրավունք ձեռք բերելու ամսվա 1-ից ոչ շուտ), եթե դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են երեխայի 70 օրականը լրանալու ամսվան հաջորդող տասներկու ամսվա ընթացքում. 2) դիմելու ամսվա 1-ից, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները) ներկայացվել են սույն մասի 1-ին կետում նշված տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո. 3. Տվյալ ամսվա համար խնամքի նպաստը վճարվում է՝ 1) սույն օրենքի 28.3-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված չափով, եթե այդ ամսվա 1-ի դրությամբ ծնողը գտնվում է խնամքի արձակուրդում, սակայն չի հանդիսանում խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնող. |