FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  14

Երեխայի լսված լինելու իրավունքը և երեխայի մասնակցությունը.
1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, իր տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում և որոշումներ կայացնելիս: Երեխայի կարծիքը լսելիս իրավասու մարմինը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի լսված լինելու իրավունքն ապահովելիս նրա կարծիքը չի կարող օգտագործվել կամ մեկնաբանվել ի վնաս երեխայի լավագույն շահերի.
2. Երեխայի լսված լինելու իրավունքը կարող է իրացվել նաև երեխային վերաբերող հարցերի առնչությամբ քաղաքականության, օրենսդրության և ռազմավարությունների ընդունման, իրականացման կամ փոփոխման դեպքում երեխաների շրջանում հարցումներ իրականացնելու, նրանց մասնակցությամբ քննարկումներ և բանավեճեր կազմակերպելու միջոցով.
3. Երեխան իրեն վերաբերող հարցերի քննարկմանը մասնակցում է իր զարգացող ունակություններին և աստիճանաբար աճող ինքնավարությանը համապատասխան: Որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության սկզբունքները և ընդհանուր մոտեցումը հաստատվում են սոցիալական պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի ուղեցույցով: Առանձին ոլորտներում որոշումների կայացման գործընթացին երեխայի մասնակցության առանձնահատկությունները սահմանում է համապատասխան պետական լիազոր մարմինը: