Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 20 Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը. 1. Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է լիազոր մարմինը` սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված ընդհանուր հիմունքներով կամ մրցութային կարգով` ընդերքօգտագործման թույլտվության կամ համաձայնության, լեռնահատկացման ակտի, ինչպես նաև ընդերքօգտագործողի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման միջոցով. 2. Ընդերքօգտագործման իրավունքն անբաժանելի է և կարող է պատկանել միայն մեկ իրավաբանական անձի (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությանը). 3. Անժամկետ և անհատույց ընդերքօգտագործումն իրականացվում է ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, սեփական կարիքների համար ընդերքօգտագործողին` սեփականության իրավունքով պատկանող հողամասերից. 4. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար կարող են դիմել միայն հատուկ թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք: Հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը: |