Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 75 Սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերի վերաբերյալ գործերի քննությունը. 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը` Ազգային ժողովի և Ազգային ժողովի մարմինների սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով, Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և տեղական ինքնակառավարման մարմինները` իրենց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացած վեճերով. 2. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացվել վիճարկվող գործողությունը կատարելու, անգործության մասին հայտնի դառնալու կամ իրավական ակտն ընդունելու օրվանից հետո՝ եռամսյա ժամկետում. 3. Սույն հոդվածում նշված գործերով որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ Հանրապետության նախագահը, Ազգային ժողովը և Կառավարությունը. 4. Սույն հոդվածում նշված գործերով ներկայացված դիմումը պետք է պարունակի հիմնավորումներ առ այն, որ պատասխանողի գործողությունը, անգործությունը կամ իրավական ակտը խախտում է դիմող կողմին կամ նրա կողմից ներկայացված մարմնին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները կամ դրանց խախտման անմիջական վտանգ է ստեղծում. 5. Սույն հոդվածում նշված գործերով դատաքննությունն իրականացվում է գրավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը կարող է իրականացվել բանավոր ընթացակարգով. 6. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը. 7. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով. 8. Սահմանադրական դատարանը, մեկնաբանելով Սահմանադրության համապատասխան դրույթը, սահմանադրական մարմինների միջև նրանց լիազորությունների վերաբերյալ վեճերով ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) վիճարկվող լիազորության իրականացմամբ պատասխանողի կատարած գործողությունը կամ ցուցաբերած անգործությունը կամ ընդունված իրավական ակտը ճանաչում է Սահմանադրությանը համապատասխանող. |
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ article 75 2) վիճարկվող լիազորության իրականացմամբ պատասխանողի կատարած գործողությունը կամ ցուցաբերած անգործությունը ճանաչում է Սահմանադրությանը հակասող, իսկ ընդունված իրավական ակտը` ամբողջությամբ կամ մասամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր. 3) ճանաչում է վիճարկվող լիազորությունն իրականացնելու իրավասություն ունեցող՝ դատավարության կողմ չհանդիսացող սահմանադրական մարմնին և այդ հիմքով կարճում է գործի վարույթը. 9. Սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում Սահմանադրական դատարանը գնահատում է նաև Սահմանադրությանը հակասող գործողության, անգործության կամ իրավական ակտի հիմք հանդիսացող նորմատիվ իրավական ակտի կամ դրա որևէ դրույթի սահմանադրականությունը և, հանգելով դրա` Սահմանադրությանը հակասելու համոզմանը, իրավասու է այդ նորմատիվ իրավական ակտը կամ դրա համապատասխան դրույթը ճանաչելու Սահմանադրությանը հակասող և անվավեր: |