Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 178 Քրեական վարույթ նախաձեռնելու կարգը. 1. Սույն օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված աղբյուրից առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու յուրաքանչյուր դեպքում քննիչն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում կազմում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն, իսկ դատախազը, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, այն վերահասցեագրում է իրավասու քննչական մարմնի ղեկավարին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար. 2. Արձանագրության մեջ նշվում են քննիչի անունը, ազգանունը, պաշտոնը, քրեական վարույթ նախաձեռնելու առիթը, հաղորդմամբ ներկայացված առերևույթ հանցանքի փաստական նկարագրությունը, քրեական oրենսգրքի այն հոդվածը, հոդվածի մասը կամ կետը, որի հատկանիշներով սկսվում է վարույթը, հաղորդմանը կցված նյութերի ցանկը` այդպիսիք լինելու դեպքում. 3. Արձանագրությունը կազմելուց հետո քննիչն անմիջապես ձեռնամուխ է լինում նախաքննության կատարմանը` արձանագրության և կից նյութերի պատճեններն անհապաղ ուղարկելով հսկող դատախազին: Արձանագրության պատճենը այն կազմելուց անմիջապես հետո հանձնվում կամ ուղարկվում է հաղորդումը ներկայացրած անձին. 4. Յուրաքանչյուր նոր դեպքի կապակցությամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն կազմելու հետ միաժամանակ քննիչը պարտավոր է իր իրավասության սահմաններում ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր անհրաժեշտ միջոցառումները քրեորեն հետապնդելի արարքը կանխելու կամ խափանելու, այն կատարած անձին հայտնաբերելու, ինչպեu նաև հանցագործության հետքերը կամ վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները կամ փաuտաթղթերը պահելու և պահպանելու ուղղությամբ. 5. Քրեական վարույթ նախաձեռնելու յուրաքանչյուր դեպքում քննիչն այդ մասին անմիջապես գրավոր տեղեկացնում է հետաքննության իրավասու մարմնի պետին` կցելով քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 178 6. Եթե քրեական վարույթ նախաձեռնած քննիչը, սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոններին համապատասխան, իրավասու չէ նախաքննություն կատարելու, ապա իրավիճակից թելադրվող անհրաժեշտ բոլոր վարութային գործողությունները կատարելուց հետո նա քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությունն ուղարկում է հսկող դատախազին՝ դրան կցելով վարույթի բոլոր նյութերը. 7. Նախաքննության ընթացքում այլ ենթադրյալ հանցանք կատարելու փաստի հայտնաբերման յուրաքանչյուր դեպքում նոր քրեական վարույթ է նախաձեռնվում, որի արձանագրությանը կցվում են համապատասխան փաստը հաստատող վարույթի նյութերը: |