Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարության լիազորությունները. 1. Նախադպրոցական կրթության բնագավառում Կառավարությունը` 1) հիմնադրում է պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ. 2) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը. 3) հաստատում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը. 4) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը. 5) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի, ամենամյա արձակուրդի առանձնահատկությունները. 6) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը. 7) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման չափաքանակը, այդ թվում՝ կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ նպատակային ֆինանսավորման չափաքանակը. 9) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակը, մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների վարձատրության խմբերի դասակարգման չափանիշները. 10) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ: |