Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները. ջրային ռեսուրսների կայուն կառավարում՝ այնպիսի կառավարում, որն ապահովում է մարդկանց, ներկա և ապագա սերունդների հիմնական կարիքները, բարեկեցության բարելավումն ու ջրաէկոհամակարգերի պահպանումը` չվտանգելով ազգային ջրային պաշարը. ջրային ռեսուրսների թափանցիկ և մասնակցային կառավարում` ջրային ռեսուրսների, ջրային համակարգերի այնպիսի կառավարում, որոնց վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացը բաց է և տեսանելի հասարակության բոլոր խավերի համար և հասանելի է նրանց մասնակցությունը այդ գործընթացին. մարդկանց հիմնական կարիքներ՝ մարդու գոյատևման և կենցաղի առաջնային նվազագույն կարիքները բավարարելու համար անհրաժեշտ քանակի և պահանջվող որակի ջուր. ռիսկերի կարգավորում՝ ռիսկի հայտնաբերման, վերլուծության, գնահատման, դիտարկման և հակադարձման կարգավորման խնդիրներին ուղղված քաղաքականության, ընթացակարգի և միջոցառումների համակարգված իրականացում: |