Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 94 Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարումը. 1. Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է մասնակից բոլոր ավանդատուների` նրանից դուրս գալու դեպքում: Սակայն լիակատար ընկերներն իրավունք ունեն լուծարելու փոխարեն վստահության վրա հիմնված ընկերակցությունը վերակազմավորել լիակատար ընկերակցության: Վստահության վրա հիմնված ընկերակցությունը լուծարվում է նաև լիակատար ընկերակցության լուծարման հիմքերով (հոդված 89): Սակայն վստահության վրա հիմնված ընկերակցությունը պահպանվում է, եթե նրանում մնում են թեկուզև մեկ լիակատար ընկեր և մեկ ավանդատու. 2. Վստահության վրա հիմնված ընկերակցության լուծարման` ներառյալ սնանկության դեպքում, պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ընկերակցության մնացած գույքից ավանդատուներն իրենց ավանդներն ստանալու նախապատվության իրավունք ունեն լիակատար ընկերների նկատմամբ: Դրանից հետո ընկերակցության մնացած գույքը բաշխվում է լիակատար ընկերների միջև` ընկերակցության բաժնեհավաք կապիտալում նրանց բաժնեմասերին համամասնորեն, եթե այլ կարգ նախատեսված չէ կանոնադրությամբ կամ լիակատար ընկերների համաձայնությամբ: 4. ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ |