FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1071

Պատասխանատվությունն իր գործողությունների նշանակությունը գիտակցելու անընդունակ քաղաքացու պատճառած վնասի համար.
1. Գործունակ քաղաքացին, ինչպես նաև տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, որը վնաս է պատճառել այնպիսի վիճակում, երբ նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, պատասխանատվություն չի կրում իր պատճառած վնասի համար: Եթե վնասը պատճառվել է տուժողի կյանքին կամ առողջությանը, դատարանը կարող է տուժողի և վնաս պատճառողի գույքային դրության, ինչպես նաև այլ հանգամանքների հաշվառմամբ վնաս հատուցելու պարտականությունը լրիվ կամ մասնակիորեն դնել վնաս պատճառողի վրա.
2. Վնաս պատճառողը չի ազատվում պատասխանատվությունից, եթե ոգելից խմիչքներ, թմրադեղեր օգտագործելով կամ այլ եղանակով իրեն հասցրել է այնպիսի վիճակի, որում նա չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք.
3. Եթե վնասը պատճառվել է անձի կողմից, որը հոգեկան խանգարման հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, դատարանը կարող է վնասը հատուցելու պարտականությունը դնել այդ անձի հետ համատեղ բնակվող աշխատունակ ամուսնու, ծնողների, չափահաս երեխաների վրա, ովքեր իմացել են վնաս պատճառողի հոգեկան խանգարման մասին, սակայն չեն բարձրացրել նրան անգործունակ ճանաչելու հարցը: