Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. 1) պրոբացիա՝ պրոբացիայի շահառուի սոցիալական վերաինտեգրման, ինչպես նաև հասարակության անվտանգության ապահովման նպատակով պրոբացիայի շահառուի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների, անվտանգության միջոցների, պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հետևանքով փորձաշրջան նշանակելու, պատժի կրումից ազատելու, պատժի կրումը հետաձգելու նկատմամբ վերահսկողության կատարում ու վերասոցիալականացման իրականացում հասարակությունում` անձի նկատմամբ հսկողություն, ուղղորդում և աջակցություն իրականացնելու միջոցով. 2) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ. 3) պրոբացիայի ծառայություն՝ պրոբացիա իրականացնող իրավասու պետական մարմին. 4) պրոբացիայի ծառայող` պրոբացիայի ծառայությունում հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձ. 5) պրոբացիայի շահառու՝ անձ, որի նկատմամբ կիրառվել է պրոբացիա. 6) անձնական գործ՝ պրոբացիայի շահառուի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ. 7) տվյալների շտեմարան՝ պրոբացիայի շահառուների անձնական գործերի և պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ էլեկտրոնային և թղթային տեղեկությունների ամբողջություն. 8) պրոբացիայի շահառուի հաշվառման քարտ՝ պրոբացիայի շահառուի վերաբերյալ համառոտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթ. 9) զեկույց՝ պրոբացիայի ծառայության կողմից, սույն օրենքին համապատասխան, պրոբացիայի շահառուի մասին ներկայացվող տեղեկություններ պարունակող փաստաթուղթ. 10) հաշտարարություն՝ բանակցություններ, որոնց նպատակն է հաշտեցնել պրոբացիայի շահառուին և տուժողին. 12) վերահսկողության պլան՝ փաստաթուղթ, որով սահմանված են պրոբացիայի շահառուի վերահսկողության ենթակա գործողությունները և դրանց կատարման ժամկետները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում անձի հետ տարվող վերասոցիալականացման միջոցառումները և ծրագրերը (այսուհետ` վերասոցիալականացման միջոցառումներ). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 3 13) վերասոցիալականացում` պրոբացիայի շահառուների հետ տարվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների, միջոցառումների և ծրագրերի, իրավական և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, հասարակությունում վերաինտեգրելու և օրինապահ վարքագիծ ձևավորելու գործընթացների ամբողջություն. 14) ռիսկերի և կարիքների գնահատում` պրոբացիայի շահառուի կողմից կատարված կամ ենթադրյալ կատարված արարքի պատճառների վերհանում և այնպիսի միջոցների պլանավորում, որոնք հնարավորություն կտան նվազեցնել կատարված կամ ենթադրյալ կատարված հանցագործության կրկնության հավանականությունը: |