Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 8 Տոհմային մեղվանոցները. 1. Տոհմային մեղվանոցները տեղակայվում են այնպիսի տարածքներում, որտեղ ութ ամսվա ընթացքում 3 կիլոմետր շառավղով չեն ախտորոշվել ակարոս, ամերիկյան փտախտ, եվրոպական փտախտ, նոզեմատոզ և վարրոատոզ հիվանդությունները. 2. Այլ վայրերից կամ մեղվանոցներից բերված տոհմային մեղվաընտանիքները մեկ տարի պահվում են կարանտինի մեջ. 3. Յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ տոհմային մեղվանոցները և բերված տոհմային մեղվաընտանիքները ակտիվ թռիչքից հետո և մեղուների սերնդի ակտիվ բազմացման շրջանում մեղվաբույծի մասնակցությամբ ուսումնասիրվում են տեսչության կողմից, և վերցվում են համապատասխան նմուշներ` հիվանդությունների առկայությունը պարզելու նպատակով. 4. Տոհմային մեղվանոցների սեփականատերերը կամ պատասխանատու անձինք պարտավոր են` 1) այլ վայրերից կամ մեղվանոցներից բերված տոհմային մեղվաընտանիքների մասին և տոհմային կամ շրջակայքում գտնվող այլ մեղվանոցներում մեղուների վարակիչ հիվանդությունների կասկածի դեպքում անհապաղ տեղեկացնել անասնաբուժական ծառայությանը. 2) մեղվանոց չբերել այլ մեղուներ (այդ թվում` մեղվի սերունդ) կամ մեղվաբուծական մթերք վարակված կամ անհայտ կարգավիճակի մեղվանոցներից: |