FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ

article  12

ՍևԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ, ԲՆԱԿԱՆՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ.
1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման պետական քաղաքականությունն իրականացվում է Սևանա լճի մասին համալիր ծրագրով (այսուհետ` Համալիր ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով.
2. Համալիր ծրագրի նպատակն է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման ապահովումը.
3. Համալիր ծրագրի նախագիծը կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում: Համալիր ծրագիրը հաստատում է Ազգային ժողովը` համապատասխան օրենքի ընդունմամբ.
4. Համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունները սահմանում է կառավարությունը, և դրանք արտացոլվում են Սևանա լճի մասին տարեկան ծրագրերում (այսուհետ` Տարեկան ծրագիր).
5. Տարեկան ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում: Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման համար կարող են կատարվել նաև օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ (օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հանգանակություններ, նվիրատվություններ և այլ հատկացումներ), որոնք օգտագործվում են բացառապես ծրագրային աշխատանքները ֆինանսավորելու նպատակով: