FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  23

Հաշվեքննության իրականացումը.
1. Հաշվեքննություններն իրականացվում են ֆինանսական և (կամ) համապատասխանության և (կամ) կատարողականի հաշվեքննության տեսակներով.
2. Հաշվեքննություն իրականացնելիս կարող են կիրառվել հարցման, արտաքին հաստատման, զննման, դիտարկման, վերահաշվարկի, վերակատարման և (կամ) վերլուծական ընթացակարգեր.
3. Հաշվեքննությունն իրականացվում է հաշվեքննության առարկայի համար իրավական ակտերով և (կամ) քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակում կնքված գործարքներով սահմանված ժամանակաշրջանի կամ փուլի ավարտից հետո.
4. Յուրաքանչյուր հաշվեքննության իրականացման համար հաստատվում է հաշվեքննության առաջադրանք, որը ներառում է հաշվեքննության օբյեկտը, առարկան, տեսակը, իրականացման ժամկետը, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը, իրականացնող խմբի կազմը՝ խմբի ղեկավարը, այլ հաշվեքննողներ և փորձագետներ, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հաշվեքննության չափանիշներն ու Հաշվեքննիչ պալատի սահմանած այլ տեղեկություններ: Հաշվեքննության առանձնահատկությունից ելնելով՝ հաշվեքննությունն իրականացնող խմբի կազմում կարող է ընդգրկվել նաև այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման հաշվեքննող.
5. Հաշվեքննիչ պալատը հաշվեքննության իրականացման ժամկետի սկզբից առնվազն երեք աշխատանքային օր առաջ հաշվեքննության օբյեկտի ղեկավարին է ուղարկում հաշվեքննության առաջադրանքը.
6. Հաշվեքննության իրականացումն ավարտվում է հաշվեքննության հաշվետվության կամ պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացության հաստատմամբ կամ հաշվեքննությունը դադարեցնելու մասին որոշմամբ.
7. Մինչև Հաշվեքննիչ պալատի կողմից հաշվեքննության արդյունքների վերաբերյալ որոշում ընդունելը Հաշվեքննիչ պալատի անդամներին, հաշվեքննողներին, փորձագետներին և հաշվեքննության օբյեկտի պաշտոնատար անձանց արգելվում է հաշվեքննության վերաբերյալ որևէ ձևով նախնական գնահատականներ և եզրակացություններ հրապարակել: