Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 3 Քաղաքաշինական գործունեության օբյեկտները. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ են` ա) Հայաստանի Հանրապետության տարածքը. բ) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների, դրանց խմբերի կամ հատվածների տարածքները. գ) Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, դրանց առանձին թաղամասերը և գոտիները, ինչպես նաև հերթափոխային, արշավախմբային, պաշտպանական նշանակության, մաքսային սպասարկման, այգեգործական, ամառանոցային և այլ գործառական տարածքները. դ) արդյունաբերական, ագրոարդյունաբերական, հիդրոտեխնիկական, էներգետիկ, գիտատեխնիկական համալիրները և հանգույցները. ե) քաղաքաշինական, ճարտարապետական, լանդշաֆտային համալիրները, հանգստի և ժամանցի գոտիները, առողջավայրերը, ջրատարածքները, արգելոցները, հատուկ պահպանության գոտիները, դրանց համակարգերը և բաղկացուցիչ մասերը. զ) առանձին հողակտորները, շենքերը, շինությունները, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները. է) ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքները. ը) քաղաքաշինական փաստաթղթերը, այդ թվում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կիրարկման մեջ դրված` Կառավարության սահմանած կարգի պահանջներին համապատասխան մշակված բազմակի օգտագործման օրինակելի ճարտարապետաշինարարական նախագծերը (բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի երրորդ պարբերության «ե.1» կետով նախատեսված դեպքերի): Սույն հոդվածի «ա»-«է» կետերում նշված օբյեկտների սահմանները որոշվում և փոփոխվում են օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության օբյեկտները, ելնելով դրանց ծավալից, նշանակությունից, կարևորությունից ու բարդությունից, ինչպես նաև մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունից, ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգվում են հինգ աստիճանի (կատեգորիայի): |