FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  53

Դատական կարգադրիչի լիազորությունները.
1. Դատական կարգադրիչը՝
    1) ապահովում է դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատարանում, արտագնա նիստի անցկացման վայրում, Բարձրագույն դատական խորհրդի շենքում, դրանց սպասարկման տարածքում գտնվող դատական և այլ ծառայողների, ինչպես նաև այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից.
    2) ապահովում է դատական նիստի ժամանակ նիստը նախագահողի կամ դատավորի` դատական նիստի բնականոն ընթացքի և հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման հետ կապված կարգադրությունների կատարումը.
    3) ապահովում է Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և սպասարկման տարածքի պահպանությունը.
    4) ստուգում է դատական նիստերի դահլիճի պատրաստությունը դատական նիստին, դատավորի հանձնարարությամբ ապահովում է դատական գործը և իրեղեն ապացույցները դատական քննության վայր հասցնելը կամ դրանց պահպանումը.
    5) դատավորի հանձնարարությամբ կամ իր նախաձեռնությամբ ապահովում է դատական նիստում ապացույցների կամ այլ նյութերի փոխանցումը դատավորին.
    6) խափանում է հանցագործությունների և իրավախախտումների կատարումը դատարանում, ի հայտ եկած իրավախախտներին անհրաժեշտության դեպքում վերցնում է արգելանքի` ապահովելով նրանց անհապաղ հանձնումը ոստիկանություն.
2. Իր լիազորություններն իրականացնելիս դատական կարգադրիչն անհրաժեշտության դեպքում համագործակցում է իրավասու այլ պետական մարմինների հետ: