Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 34 Հրաձգության հրահանգիչը. 1. Հրաձգության հրահանգիչը հրաձգարանի տարածքում հրաձգության վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնող և հրաձգության հետ կապված այլ գործունեություն իրականացնող և վերահսկող անձ է, որին ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը տվել է հրաձգության հրահանգչի որակավորում. 2. Հրաձգության հրահանգիչը պարտավոր է՝ 1) վերահսկել հրաձգարանի տարածքի համապատասխանությունը զենք և ռազմամթերք օգտագործելու ու դրանց հետ վարվելու անվտանգության կանոնների պահանջներին. 2) տեղեկացված լինել շրջանառության մեջ գտնվող՝ սույն օրենքով նախատեսված զենքի տեսակներից ու դրանց համար նախատեսված ռազմամթերքից և դրանց օգտագործման հնարավորություններից. 3) վերահսկել հրաձգարանի տարածքում զենքի և ռազմամթերքի համապատասխանությունը դրանց օգտագործման նպատակներին. 4) վերահսկել հրաձգարանում զենքի և ռազմամթերքի նպատակային նշանակությամբ օգտագործումը. 5) դիտարկել և անհրաժեշտության դեպքում ուղղորդել զենքի հետ վարվելակերպը հրաձիգների կողմից. 6) վերահսկել զենքի և ռազմամթերքի օգտագործման և դրանց հետ վարվելու անվտանգության կանոնները. 7) անհրաժեշտ և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել դժբախտ պատահարների դեպքում. 8) կատարել համապատասխան իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ. 3. Հրաձգության հրահանգչին անհրաժեշտ որակավորում տրվում է քննություն հանձնած անձին: Քննության ընթացքում ստուգվում են սույն հոդվածի 2-րդ մասում նշված պարտականությունները կատարելիս հրաձգության հրահանգչի գիտելիքներն ու ունակությունները. 4. Հրաձգության հրահանգչի որակավորման գործողության ժամկետը հինգ տարի է և կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ ևս հինգ տարով. 5. Հրաձգության հրահանգիչների համար քննություն հանձնելու կարգը, հրաձգության հրահանգչի որակավորման տրամադրման, որակավորումից զրկելու դեպքերը և կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը: |