Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 247 Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորության առաջացումն ու դադարեցումն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար, դրանց վճարման ժամկետը և հաշվարկումը. 1. Հայտարարատուի՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից. 2. Հայտարարատուի՝ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը դադարում է հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում՝ 1) այդ ապրանքների իրացումը՝ սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց. 2) սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց իրացված այդ ապրանքների ձևակերպումը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով. 3) այդ ապրանքների ձևակերպումը՝ սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով, այդ թվում՝ այդ ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպումը սույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո, (կամ) նավերի վրա կամ օդանավերի մեջ որպես պաշարներ օգտագործելու նպատակով՝ Միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների բացթողումը՝ սույն Օրենսգրքի 39-րդ գլխին համապատասխան. 4) այն ապրանքները մաքսային ընթացակարգերով ձևակերպելը, որոնց նկատմամբ «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը դադարեցվել է՝ սույն Օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան. 5) ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության կատարում և (կամ) սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան հաշվարկված և վճարման ենթակա չափերով դրանց բռնագանձում. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 247 6) վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով օտարերկրյա ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի փաստը կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը մաքսային մարմնի կողմից ճանաչելը՝ անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդպիսի ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը սույն Օրենսգրքին համապատասխան վրա է հասել այդ օտարերկրյա ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու ժամկետը. 7) «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների բացթողման մերժումը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ. 8) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան ապրանքների հայտարարագիրը հետ կանչելը և (կամ) սույն Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան ապրանքների բացթողումը չեղյալ ճանաչելը՝ ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ ներմուծման մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտավորության առնչությամբ. 9) ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետությաւն օրենսդրությանը համապատասխան. 10) մաքսային մարմնի կողմից սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան ապրանքներն արգելանքի վերցնելը (արգելապահել). 11) այն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելը կամ որևէ մաքսային ընթացակարգով ձևակերպելը, որոնք առգրավվել կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով վարույթի կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգ իրականացնելու) ընթացքում և որոնց վերաբերյալ դրանք վերադարձնելու մասին որոշում է ընդունվել, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 247 3. Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը ենթակա է կատարման սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում. 4. Հետևյալ հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում՝ 1) ապրանքներն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգին համապատասխան օգտագործելու պայմանների խախտման դեպքում՝ ապրանքների օգտագործման սահմանված պայմանները խախտող գործողությունների կատարման օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքներն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. 2) օտարերկրյա ապրանքների կորստի դեպքում՝ բացառությամբ վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով դրանց ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով անվերադարձ կորստի՝ այդ ապրանքների կորստի օրը, իսկ եթե այդ օրը սահմանված չէ՝ ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրը. 3) այն դեպքում, եթե սույն Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված ժամկետի ընթացքում սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց իրացված օտարերկրյա ապրանքների համար ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել՝ սույն Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում նշված ժամկետի վերջին օրը. 4) այն դեպքում, եթե սույն Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ժամկետի ընթացքում սույն Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց իրացված օտարերկրյա ապրանքների համար ապրանքների հայտարարագիր չի ներկայացվել՝ սույն Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերությունում նշված ժամկետի վերջին օրը: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 247 5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքները ձևակերպված լինեին «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների և ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման: Ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկելու համար կիրառվում են ապրանքները «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագրի՝ մաքսային մարմնի կողմից գրանցման օրվա դրությամբ գործող ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը. 6. Սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան վճարվող (բռնագանձվող) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարներից ենթակա են վճարման տոկոսներ այնպես, ինչպես դա կարվեր, եթե նշված գումարների համար ընձեռվեր դրանց վճարման հետաձգման հնարավորություն՝ ապրանքներն «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից մինչև ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետը լրանալու օրը: Նշված տոկոսները հաշվարկվում և վճարվում են սույն Օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 247 7. Սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման և (կամ) նավերի վրա կամ օդանավերի մեջ՝ որպես պաշարներ օգտագործելու նպատակով՝ Միության մաքսային տարածքից դրանց արտահանման դեպքում սույն Օրենսգրքի 39-րդ գլխին համապատասխան՝ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունը կատարելուց և (կամ) դրան բռնագանձումից (ամբողջությամբ կամ մասնակիորեն) հետո սույն հոդվածին համապատասխան վճարված և (կամ) բռնագանձված ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վերադարձման (հաշվանցման)՝ սույն Օրենսգրքի 10-րդ գլխին և 76-րդ հոդվածին համապատասխան: Գլուխ 34 «Ոչնչացում» մաքսային ընթացակարգը |