FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  66

Անցումային դրույթներ. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գերիշխող կամ որպես էական տնտեսական ազդեցություն ունեցող ճանաչված ընկերությունները սույն օրենքով գերիշխող են ճանաչվում` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կամ մինչև Կարգավորողն իրականացնի շուկայի վերլուծություն և սահմանի, թե էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի որ ընկերություններն են համարվում «գերիշխող»` սույն օրենքի 22-25-րդ հոդվածների համաձայն: Պայմաններից ավելի շուտ իրականացվողը համարվում է վավերական: Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը պարտավոր է Կարգավորողին փոխանցել էլեկտրոնային հաղորդակցության ոլորտին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2006 թվականի հունվարի 1-ը Կարգավորողի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը: 2006 թվականի հունվարի 1-ից Կարգավորողը պարտավոր է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում իրականացնել կարգավորման բոլոր գործառույթները: Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի փետրվարի 17-ին ընդունված «Հեռահաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: