FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  47

Քաղաքացիների՝ խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին մասնակցության սահմանափակումների ընդհանուր կանոնները.
1. Արգելվում է այն քաղաքացիների մասնակցությունը սույն օրենքով նախատեսված խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին, որոնք՝
    1) օգտվել են պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող՝ արտակարգ և տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքներով պայմանավորված՝ Կառավարության սահմանած աջակցության որևէ ծրագրից, և աջակցության տրամադրման իրավական ակտով սահմանված է խաղերին մասնակցության սահմանափակում․ 2) օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու, ինչպես նաև պետական սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող անձինք են.
    3) ճանաչվել են սնանկ կամ ունեն պետական բյուջեի նկատմամբ չմարված (չներված) պարտավորություններ.
    4) հաշվառված են կախվածությունների բուժման ազգային կենտրոնում.
2. Սույն հոդվածի 1-ին մասի արգելքներից բացի, արգելվում է նաև՝
    1) քսանմեկ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը շահումով խաղերին և ինտերնետ շահումով խաղերին և բուքմեյքերական գործունեությանը.
    2) տասնութ տարին չլրացած քաղաքացիների մասնակցությունը վիճակախաղերին.
    3) սույն օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածներում նշված անձանց մասնակցությունը խաղերին․ 4) օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում.
3. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձանց նկատմամբ սույն հոդվածով սահմանված սահմանափակումները կիրառելի չեն, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված սահմանափակումների.
4. Օպերատորն ապահովում է սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված խաղերին մասնակցությունն արգելված քաղաքացիներին համապատասխան տեղեկատվական համակարգերում նույնականացման արդյունքով քաղաքացու մասնակցությունը խաղին արգելված լինելու հանգամանքի պարզման հնարավորության ստեղծումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  47

5. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը Կառավարության սահմանած կարգով համապատասխան լիազոր մարմնի կողմից վեբկայքի միջոցով տրամադրվում է օպերատորին, բացառությամբ այն անձանց վերաբերող տեղեկատվության, որն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն։ Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված սահմանափակման կիրառման նպատակով այն անձանց նույնականացումը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, իրականացվում է խաղացողների կողմից խաղային հաշիվների համալրումը սույն օրենքով սահմանված կարգով անկանխիկ եղանակով իրականացնելու ժամանակ՝ Լիազոր մարմնի և Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված կարգով.
6. Խաղացողի կողմից խաղի մասնակցության համար օգտագործվող համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի պարբերաբար փոփոխությունը կարող է համարվել ռիսկային և հիմք հանդիսանալ խաղացողի նկատմամբ սույն մասով նախատեսված սահմանափակումները կիրառելու համար։ Սույն մասով նախատեսված ռիսկային համարվելու չափանիշները և սահմանափակումների կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը։