Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 14 Հարկի հաշվարկման կարգը. 1. Հարկի հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար՝ Օրենսգրքի՝ առանձին հարկատեսակներին վերաբերող բաժիններով կամ գլուխներով սահմանված կարգով, բացառությամբ Օրենսգրքով սահմանված դեպքերի. 2. Հարկի հաշվարկը հարկ վճարողները կատարում են ինքնուրույնաբար, բացառությամբ սույն հոդվածի 3-6-րդ մասերով սահմանված դեպքերի. 3. Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը կատարում են հարկային գործակալները. 4. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության մասով հարկի հաշվարկը, բացառությամբ Օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարկերի, կատարում է համատեղ գործունեության պայմանագրով հարկերի ու վճարների հաշվարկման և վճարման պարտավորություն ստանձնած մասնակիցը (այսուհետ՝ համատեղ գործունեության հաշվետու մասնակից), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի. 5. Օրենսգրքի 11-րդ և 12-րդ բաժիններով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը կատարում են համապատասխան հաշվառող մարմինները. 6. Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված դեպքերում հարկի հաշվարկը, իսկ Օրենսգրքի 6-րդ և 10-րդ բաժիններով սահմանված դեպքերում՝ կանխավճարի հաշվարկը կատարում է (կամ հարկի հաշվարկը ճշտում է) հարկային մարմինը. 7. Հարկի հաշվարկը կատարվում է հայկական դրամով: |