Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ article 104 Գույքը պահանջատիրոջը հանձնելու պահանջի հարկադիր կատարումը. 1. Շարժական գույքը պահանջատիրոջը հանձնելու պահանջի վերաբերյալ կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ հարկադիր կատարողը սույն օրենքով սահմանված կարգով արգելանք է դնում տվյալ գույքի վրա. 2. Գույք հանձնելու պահանջը սույն օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկադիր կատարողն ապահովում է անշարժ գույքի տիրապետումը պահանջատիրոջ կողմից, հանձնման ենթակա շարժական գույքն առգրավում է և հանձնում պահանջատիրոջը, իսկ եթե գույքի հանձնումը ենթադրում է դրա նկատմամբ իրավունքների գրանցում (հաշվառում), ապա իր որոշմամբ պարտավորեցնում է գրանցող մարմնին կատարել համապատասխան գրանցում (հաշվառում)։ Եթե իրավունքների գրանցման (հաշվառման) համար պահանջվում է պարտապանի կողմից որոշակի գործողությունների կատարում, ապա հարկադիր կատարողը պարտապանի անունից այդ գործողությունները կատարում է սույն օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով. 3. Եթե հարկադիր կատարողը կատարողական գործողությունների ընթացքում հայտնաբերել է կատարման ենթակա ակտի նկարագրությանը համապատասխանող՝ պահանջատիրոջը հանձնման ենթակա շարժական գույքը, ապա պարտապանը, եթե պնդում է, որ դա հանձնման ենթակա գույքը չէ, պետք է ապացուցի այդ փաստը. 4. Կատարման ենթակա ակտով բռնագրավման ենթակա գույքն անհատապես որոշված լինելու դեպքում գույքի բռնագրավումը կատարվում է սույն հոդվածով սահմանված կարգով՝ բռնագրավման ենթակա միայն այն գույքի նկատմամբ, որի վրա այլ պահանջներով բռնագանձում (ներառյալ արգելանք) չի տարածվել։ Այլ պահանջները հաշվի չեն առնվում, եթե դրանց հիման վրա հարուցված կատարողական (ներառյալ ապահովման) վարույթով արգելանքը կիրառվել է ավելի ուշ, քան բռնագրավման պահանջով կամ վերջինիս ապահովման վարույթով կիրառված արգելանքը։ |