FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  202

Հատուկ հայցային վարույթի կարգով քննվող գործերը.
1. Դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.
    1) ընտանեկան գործերը.
    2) Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերը.
    3) առանձին աշխատանքային վեճերով գործերը.
    4) կորպորատիվ վեճերով գործերը.
    5) խմբային հայցի հիման վրա քննվող գործերը.
    6) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և անվճարունակ բանկի, վարկային կազմակերպության, ներդրումային ընկերության, ներդրումային ֆոնդի կառավարչի և ապահովագրական ընկերության ժամանակավոր ադմինիստրացիայի որոշումների բողոքարկումը.
    7) «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ գործերը.
    8) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գնումների հետ կապված վեճերը.
    9) նոտարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը: