FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  485

Պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալներ հրապարակելը.
1. Քրեական վարույթի ընթացքում պաշտպանության միջոցի վերաբերյալ տվյալ հրապարակելն այն անձի կողմից, որին այդ տվյալը հայտնի է դարձել իր ծառայողական լիազորությունների իրականացման առնչությամբ, կամ այն անձի կողմից, որը նախազգուշացվել է դրա հրապարակման անթույլատրելիության մասին՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) շահադիտական դրդումներով` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է պաշտպանության միջոցի ենթարկված անձի մահվան, առևանգման կամ առողջությանը ծանր վնաս պատճառելուն՝ պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: