Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 59 Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվը և ծառայողի անձնական գործը. 1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվը (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) վարում է Հանձնաժողովի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը. 2. Կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների. 3. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի 65 տարին լրանալը: Ծառայողը, իր դիմումի համաձայն, կարող է հանվել կադրերի ռեզերվից վաղաժամկետ. 4. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է հանրային ծառայության ստաժ: Ծառայողը կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում չի վճարվում. 5. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է կադրերի ռեզերվում լինելու առավելագույն ժամկետը լրանալուց կամ, իր դիմումի համաձայն, կադրերի ռեզերվից վաղաժամկետ հանվելուց հետո. 6. Եթե ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է սույն օրենքով նախատեսված ծառայության պաշտոն Հանձնաժողովում, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում. 7. Ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում. 8. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակ ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և վերջնահաշվարկի մեջ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում. 9. Ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու, կադրերի ռեզերվից հանելու և կադրերի ռեզերվից պաշտոնների համալրման կարգը սահմանում է Հանձնաժողովը. 10. Ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Անձնական գործերի վարման կարգը հաստատում է Հանձնաժողովը: |