FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  15

Արդարադատության հասանելիության իրավունքը.
1. Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի օգտվելու արդարադատության համակարգից, որն ապահովված է որակավորված մասնագետներով և հասանելի է երեխային՝ նրա տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, ընկալելի է երեխայի կողմից, հարմարեցված է երեխայի կարիքների, հիմնարար իրավունքների և պահանջմունքների արդյունավետ իրականացման համար, արտահայտում է հարգանքը երեխայի պատվի, արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ: Երեխաների համար հասանելի արդարադատության գործընթացների առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով, «Փաստաբանության մասին» օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև արդարադատության համակարգի մարմինների ղեկավարների համապատասխան իրավական ակտերով.
2. Քրեական վարույթն իրականացնելիս իրավասու մարմինները երեխայի լավագույն շահերի ապահովման, մեղադրյալ, տուժող կամ վկա անչափահասի հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման նպատակով պետք է ապահովեն Կառավարության որոշմամբ սահմանված կարգով որակավորված հոգեբանի պարտադիր մասնակցությունը՝ բացառելով երեխայի մասնակցությունը երեխայի հոգեկան առողջությանը վնաս պատճառող ցանկացած գործողությունների.
3. Երեխայի մասնակցությամբ վարույթը պետք է լինի հարմարեցված: Հարմարեցված է համարվում այն վարույթը, որն իրականացվում է երեխայի տարիքին, հասունության մակարդակին համապատասխան երեխայի հետ աշխատելու վերապատրաստում անցած մասնագետների կողմից՝ ապահովելով երեխայի կարիքներին հարմարեցված միջավայր, բացառելով երեխային լրացուցիչ տրավմայի կամ այլ անհարմարությունների պատճառումը՝ առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով: