Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 20.1 Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը մրցութային կարգով. 1. Ընդերքօգտագործման իրավունքը մրցութային կարգով տրամադրվում է բացառապես ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության դեպքում. 2. Մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանում է կառավարությունը. 3. Ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերելու համար մրցույթի մասնակցության հայտը ներկայացվում է լիազոր մարմին՝ էլեկտրոնային կամ թղթային տարբերակով. 4. Մինչև մրցույթի կազմակերպումը լիազոր մարմնի և ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողատարածքների սեփականատիրոջ միջև կնքվում է հողօգտագործման նախնական պայմանագիր, որով սահմանվում է ընդերքօգտագործողի կողմից՝ հողամասի օգտագործման վճարի և ընդերքօգտագործման հետևանքով հողամասի սեփականատիրոջը պատճառվելիք վնասի և բաց թողնված օգուտի չափի փոխհատուցում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով. 5. Մրցույթը կազմակերպվում, անցկացվում և բողոքարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենսգրքի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն: |