Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 1 Սույն օրենքի հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. թղթակցություն` պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաթեթներ, ծանրոցներ, նամակահակեր, ինչպես նաև այլ ծառայողական (այդ թվում` ոչ գաղտնի) առաքանիներ, որոնք, սույն օրենքի համաձայն, ենթակա են առաքման. սուրհանդակային կապ` մեթոդների ու միջոցների ամբողջություն, որն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց և պետական մարմինների թղթակցության օպերատիվ առաքումն ու երաշխիքային պահպանվածությունը. սուրհանդակային կապի մարմին` սույն օրենքով սահմանված կարգով սուրհանդակային կապի բնագավառում գործունեություն իրականացնող մարմին. սուրհանդակային երթուղի` թղթակցության առաքման համար սահմանված սուրհանդակային կապի մարմնի աշխատակցի ընթացուղին. սուրհանդակային կապի ծառայությունների մատուցում` թղթակցության (բացառությամբ դիվանագիտական փոստի) ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված գործունեություն: |