FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Պետական իշխանության մարմինների իրավասությունը բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում.
1. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է՝
    1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
    2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման կարգի հաստատումը.
    3) բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը.
    4) կրթական ծրագրերի լիցենզավորման կարգի հաստատումը.
    5) ըստ հիմնական կրթական ծրագրերի` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկի հաստատումը.
    6) հաստատում է դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցում իրականացվող մասնագիտությունների ցանկը.
    7) բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների ընդունելության կարգի և գիտելիքների գնահատման միասնական համակարգի հաստատումը.
    8) բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների շարժունության կարգի սահմանումը.
    9) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների և հայցորդների ձևակերպման կարգի հաստատումը. 9-1) ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը. 9-2) բարձրագույն և հետբուհական կրթություն իրականացնող ուսումնական կամ գիտական կազմակերպություններում ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ավարտած մասնագետների աշխատանքի տեղավորման կարգի սահմանումը.
    10) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասնագիտությունների, դրանց ուսուցման ձևերի և դրանց համապատասխան տրվող որակավորումների ընդհանրական բնութագրերի և ցանկերի հաստատումը, փոփոխությունների և լրացումների կատարումը.
    11) հեռակա, հեռավար (դիստանցիոն) և դրսեկության (էքստեռնատի) ձևերով ուսուցում չթույլատրվող մասնագիտությունների ցանկերի հաստատումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

12) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու (լրիվ կամ մասնակի (զեղչ)), կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.
    13) պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների գրանցումը, դրանցում լրացումների և փոփոխությունների կատարումը.
    14) ուսման վարձի առավելագույն չափի սահմանումը` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների: Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ.
2. Լիազորված մարմնի իրավասությունն է՝
    1) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների և որակավորումների բնութագրերի հաստատումը՝ ըստ մասնագիտությունների և կրթական աստիճանների.
    2) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության որակի վերահսկողության իրականացումը.
    4) համապատասխան մարմինների հետ աշխատաշուկայի վերլուծության կատարումը և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելության վերաբերյալ առաջարկների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.
    5) մասնագետների պատրաստման, աշխատողների և գիտամանկավարժական աշխատողների որակավորման բարձրացման և վերապատրաստման, պետական բյուջեից գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորման ծավալների մասին առաջարկությունների ներկայացումը.
    6) բարձրագույն ուսումնական հաստատություններում և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպություններում կրթության որակի ապահովման գործընթացի իրականացման կարգի հաստատումը.
    7) երկրորդ մասնագիտություն ստանալու կարգի հաստատումը.
    8) առկա, հեռակա ձևերով ուսուցման կարգերի հաստատումը.
    10) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի հաստատումը.
    11) բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության և մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգերի հաստատումը.
    12) միջին որակական գնահատականի հաշվարկման մեթոդաբանության հաստատումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Լիազորված մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված այլ իրավասություններ: