FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 6

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  84

6) սույն մասի 1-5-րդ կետերում նշված տեղեկություններից բացի, Կենտրոնական բանկը կարող է պահանջել Ընկերություններից իրենց ինտերնետային կայքում, մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված հաճախականությամբ և կարգով հրապարակել նաև այլ տեղեկություններ, բացառությամբ առևտրային, ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմող տեղեկությունների.
    7) Ընկերությունները պարտավոր են հրապարակել սույն մասի 1-5-րդ կետերում նշված տեղեկությունների մեջ տեղի ունեցած փոփոխությունները՝ դրանք տեղի ունենալու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում.
    8) Ընկերությունները պարտավոր են իրենց ինտերնետային կայքում և առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (Ընկերության գլխամասային գրասենյակում, Ընկերության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում) հրապարակել օրական կտրվածքով թարմացված տեղեկություններ՝ իրենց կողմից առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ` ըստ ապահովագրության տեսակների, դասերի և ենթադասերի, այդ թվում` ապահովագրության պայմանները և առաջարկվող ապահովագրական սակագները.
3. Ընկերությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո` 120-օրյա ժամկետում, մամուլում հրապարակել աուդիտորական եզրակացությունը, տարեկան ֆինանսական հաշվետվությունը, իսկ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունը: Ընկերությունները պարտավոր են ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև առանձին գրքույկի կամ հասարակության համար հասանելի այլ ձևով (Ընկերության գլխամասային գրասենյակում, Ընկերության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում).
4. Ընկերությունը պարտավոր է նաև ցանկացած անձի պահանջով նրան տրամադրել`
    1) Ընկերության պետական գրանցման վկայականի և Ընկերության կանոնադրության պատճենները.
    2) բաժնետոմսերի բաց բաժանորդագրության դեպքում` Ընկերության բաժնետոմսերի թողարկման ազդագրի պատճենը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  84

3) Ընկերության թողարկած պարտատոմսերի և այլ արժեթղթերի, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարգավորվող ածանցյալ ֆինանսական գործիքների հրապարակային տեղաբաշխման դեպքում` արժեթղթերի շուկան կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված տեղեկությունները.
    4) սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունները կամ փաստաթղթերի պատճենները: Սույն մասում նշված տեղեկությունների տրամադրման համար գանձվող վճարը չի կարող ավելի լինել դրանց պատրաստման և (կամ) փոստային առաքման համար արված փաստացի ծախսերից: Ընկերությունը պարտավոր է իր գլխամասային գրասենյակում, Ընկերության մասնաճյուղերում և ներկայացուցչություններում տեսանելի վայրում, սույն մասում նշված տեղեկությունների ստացման հնարավորության և այդ տեղեկությունների ստացման կարգի, վայրի և ժամանակի մասին փակցնել հայտարարություն.
5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանվել սույն հոդվածում նշված տեղեկությունների հրապարակման (տրամադրման) կարգ.
6. Ընկերության յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի Ընկերությունից անվճար ստանալու Ընկերության վերջին տարեկան հաշվետվության և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները.
7. Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 2 և ավելի տոկոսին տիրապետող յուրաքանչյուր մասնակցի (մասնակիցների) պահանջով Ընկերությունը նրան (նրանց) պետք է անվճար տրամադրի հետևյալ տեղեկությունները, թեկուզ դրանք կազմեն ապահովագրական, առևտրային կամ այլ գաղտնիք`
    1) խորհրդի, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի վերաբերյալ սույն հոդվածում նշված տեղեկությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  84

2) խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի` նախորդ տարվա ընթացքում Ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, Ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը, Ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), Ընկերությունում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը.
    3) Ընկերության և նրա հետ կապված անձանց միջև կնքված խոշոր գործարքների, ինչպես նաև այն գործարքների մասին, որոնք կնքվել են այդ տեղեկություններն ստանալու վերաբերյալ պահանջը ներկայացնելուն նախորդող երկու տարվա ընթացքում և կապված են Ընկերության կողմից սույն օրենքով սահմանված գործառնությունների իրականացման հետ.
    4) Ընկերության կողմից Ընկերության հետ կապված անձի նկատմամբ ստանձնած պարտավորությունների մասին.
    5) Ընկերության՝ միանման քաղաքականություն իրականացնող մասնակիցների խմբերի ստեղծմանն ուղղված պայմանագրերի առկայության մասին, ինչպես նաև Ընկերության՝ այդ պայմանագրերի կողմ հանդիսացող մասնակիցների անունները (անվանումները).
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  84

6) Ընկերության հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ Ընկերության գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերի, ընդհանուր ժողովի և կառավարման այլ մարմինների հաստատած` Ընկերության ներքին ակտերի, Ընկերության առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների կանոնադրությունների, Ընկերության կողմից պետական մարմիններին ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունների, ընդհանուր ժողովի, խորհրդի, տնօրինության նիստերի արձանագրությունների, Կենտրոնական բանկի կողմից իրականացված վերստուգումների եզրակացությունների պատճենները, Կենտրոնական բանկի կողմից Ընկերության և (կամ) Ընկերության ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումների պատճենները, ներքին աուդիտի ղեկավարի կողմից խորհրդին և գործադիր տնօրենին (տնօրինությանը) ներկայացված հաշվետվությունների պատճենները.
    7) այն իրավաբանական անձանց ցանկը, որոնց կանոնադրական կապիտալում Ընկերության ղեկավարները կամ նրանց հետ փոխկապակցված անձինք ունեն 20 և ավելի տոկոս մասնակցություն կամ նրանց որոշումների վրա ներազդելու հնարավորություն: Ընկերության բոլոր մասնակիցներին պետք է տրամադրվեն հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունները: Սույն հոդվածի համաձայն` Ընկերության մասնակցի ստացած տեղեկությունները նրա կողմից չեն կարող փոխանցվել այլ անձանց, ինչպես նաև դրանք չեն կարող օգտագործվել Ընկերության գործարար համբավն արատավորելու, Ընկերության մասնակիցների կամ հաճախորդների իրավունքներն ու օրինական շահերը խախտելու կամ նմանատիպ այլ նպատակներով: Հակառակ դեպքում նրանք ենթակա են պատասխանատվության՝ օրենքով և (կամ) պայմանագրով սահմանված կարգով.
8. Խորհրդի անդամների, գործադիր տնօրենի, գլխավոր հաշվապահի վերաբերյալ, ինչպես նաև խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ Ընկերության մասնակիցներին տրամադրվող տեղեկատվությունը պետք է ներառի նաև`
    1) նրանց անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
    2) մասնագիտությունը և կրթությունը.
    3) վերջին 10 տարվա ընթացքում զբաղեցրած պաշտոնները.
    4) տվյալ պաշտոնում (ընտրվելու) նշանակվելու տարին, ամիսը, ամսաթիվը և պաշտոնից ազատվելու տարին, ամիսը, ամսաթիվը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  84

5) տվյալ պաշտոնում վերընտրվելու քանակը.
    6) Ընկերության մասնակից հանդիսացող խորհրդի անդամին, գործադիր տնօրենին, գլխավոր հաշվապահին կամ խորհրդի անդամի թեկնածուին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) քանակը.
    7) տեղեկություններ այն իրավաբանական անձանց մասին, որոնցում տվյալ անձը զբաղեցնում է ղեկավար պաշտոններ.
    8) փոխհարաբերությունների բնույթը տվյալ Ընկերության և Ընկերության հետ կապված անձանց հետ.
    9) Ընկերության կանոնադրությամբ կամ ներքին իրավական ակտերով նախատեսված այլ տվյալներ.
9. Ընկերություններն իրավունք չունեն իրենց գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ իրենց անունից արված որևէ հայտարարության մեջ օգտագործելու ապակողմնորոշող այնպիսի տեղեկություններ կամ այլ անձանց կողմից այդ Ընկերության վերաբերյալ կատարված հայտարարություններ, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ Ընկերության ֆինանսական վիճակի, ֆինանսական շուկայում նրա զբաղեցրած դիրքի, հեղինակության, գործարար համբավի կամ իրավական կարգավիճակի վերաբերյալ.
10. Ընկերության կողմից սույն հոդվածի համաձայն հրապարակվող կամ տրամադրվող տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ.
11. Ընկերությունների կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության և տեղեկատվության հրապարակման կարգին վերաբերող այլ պահանջներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  84

Տեղեկատվությունը և դրա հրապարակումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները պարտավոր են մշտապես ունենալ գործող ինտերնետային կայք.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները, դրանց մասնաճյուղերը պարտավոր են իրենց ինտերնետային կայքում հրապարակել՝
    1) ֆինանսական հաշվետվությունները (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը: Ընդ որում, Ընկերությունները պարտավոր են սույն կետում նշված ֆինանսական հաշվետվությունները հրապարակել նաև մամուլում.
    2) տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը: Ընդ որում, Ընկերությունները պարտավոր են տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին հայտարարությունը հրապարակել նաև մամուլում.
    3) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճենները, ինչպես նաև Ընկերության շահութաբաժնային քաղաքականությունը սահմանող ակտերի պատճենները՝ դրանց առկայության դեպքում.
    4) Ընկերությունում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների մասին տեղեկատվություն՝ նրանց անունը (անվանումը), Ընկերությունում նրանց ունեցած մասնակցության չափը (բացառությամբ այն անուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող անձանց, որոնք չունեն Ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն), նախորդ տարվա ընթացքում նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը.
    5) խորհրդի, գործադիր մարմնի անդամների ցանկը և անձնական տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, կենսագրությունը) խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և գլխավոր հաշվապահի՝ նախորդ տարվա ընթացքում Ընկերությունից ստացված ամբողջ վարձատրության (ներառյալ՝ պարգևատրումների, Ընկերության համար որոշակի աշխատանք կատարելու դիմաց վճարների, աշխատավարձին հավասարեցված այլ եկամուտների) չափը, նրանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ Ընկերության կնքած ապահովագրության պայմանագրերի վերաբերյալ տվյալներ, այդ թվում՝ ապահովագրության օբյեկտը, ապահովագրական գումարը և ապահովագրական սակագինը.