FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

Օրենքի ուժի մեջ մտնելը.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից.
2. Մինչև պետական նպաստների իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերը սույն օրենքին համապատասխանեցնելը դրանք կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին.
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-205-Ն օրենքը.
4. Սույն օրենքի 24-26-րդ հոդվածների դրույթները տարածվում են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո: Եթե երեխան ծնվել է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով.
5. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2014 թվականի հունվարի 1-ը «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակները (անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը և կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելուց) վերանվանվում են համապատասխանաբար ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի՝ անկախ սույն օրենքով սահմանված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի իրավունքից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

6. Սույն օրենքով սահմանված կարգով ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, վճարելը վերսկսելու դեպքում (այդ թվում՝ դիմումի հիման վրա) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծերության սոցիալական, հաշմանդամության սոցիալական և կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրը համարվում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օր, իսկ չվճարված ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի գումարում հաշվառվում է նաև դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի չվճարված սոցիալական կենսաթոշակի գումարը, որի ընթացքում անձը ունեցել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ սոցիալական կենսաթոշակ ստանալու իրավունք.
7. Օտարերկրյա քաղաքացուն, անկախ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից, սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է չաշխատող անձի մայրության նպաստ, եթե հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը մինչև 2017 թվականի հունվարի 1-ն է.
8. Եթե նոր ծնված երեխան ծնվել է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում և վճարվում է նաև՝
    1) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից իրականացվելու դեպքում՝ անկախ ծնողի և նոր ծնված երեխայի՝ դիմելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

2) օտարերկրյա քաղաքացուն՝ անկախ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից.
9. Խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե նպաստը նշանակվել է՝
    1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` մինչև 2021 թվականի հունվարի 1-ը․ 2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը․ 3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը․ 4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը.
10. Գյուղերի ցանկը, ըստ բնակչության քանակի, հաստատում է Կառավարությունը.
11. Եթե սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետներից հետո ներկայացվում է խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, խնամքի նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը, ապա խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով՝ հաշվի առնելով սույն օրենքի 28-րդ հոդվածի 8-րդ և 12-րդ մասերով նախատեսված բացառությունները.
12. Մինչև սույն հոդվածի 9-րդ մասում նշված ժամկետները նշանակված խնամքի նպաստը կանխիկ եղանակով վճարվում է մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 11-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝
    1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից․ 2) այլ քաղաքներում (բացառությամբ սույն մասի 1-ին կետում նշված քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից․ 3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից․ 4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

13. 2022 թվականի մայիսի 1-ի դրությամբ միաժամանակ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունք ունեցող և նույն կերակրողի զոհվելու (մահանալու) հիմքով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցման գումար ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը չի փոխվում, որևէ հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվում.
14. Անապահովության նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակով` դիմումի հիման վրա, եթե անապահովության նպաստը և հրատապ օգնությունը նշանակվել են (նշանակման դիմումը ներկայացվել է)՝
    1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը.
    2) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը.
14.1. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու մասին անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերի քաղվածքները) հիմք են սույն օրենքով նպաստ նշանակելու, նպաստ վճարելու, նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու, նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու, թաղման նպաստ նշանակելու համար: Այս դեպքում՝
    1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
    2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
    3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.
    4) հաշմանդամության կրկնակի գնահատմանը վերաբերող՝ սույն օրենքի դրույթները կիրառելի են վերափորձաքննության նկատմամբ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  39

15. Սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետներից հետո անապահովության նպաստ և հրատապ օգնություն նշանակելու, վերականգնելու կամ վճարման եղանակը փոխելու կամ վճարող կազմակերպությունը փոխելու դիմում կամ անապահովության նպաստին կամ հրատապ օգնությանն առնչվող ցանկացած գրավոր դիմում ներկայացնելու դեպքում անապահովության նպաստը և հրատապ օգնությունը վճարվում են անկանխիկ եղանակով՝ դիմումում նշված բանկի միջոցով.
16. Մինչև սույն հոդվածի 14-րդ մասում նշված ժամկետները նշանակված անապահովության նպաստը և հրատապ օգնությունը կանխիկ եղանակով վճարվում են մինչև դիմումի (այդ թվում` սույն հոդվածի 15-րդ մասում նշված դիմումի) հիման վրա վճարման եղանակը փոխելը: Եթե սույն մասում նշված դիմումը չի ներկայացվում, ապա նպաստի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով՝
    1) քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից.
    2) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում` 2024 թվականի հունվարի 1-ից: 2013 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-154-Ն