Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի լիազորությունները նախադպրոցական կրթության բնագավառում. 1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ 1) մշակում և իրականացնում է նախադպրոցական կրթության բնագավառի պետական քաղաքականությունը. 2) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցվածության պետական նորմատիվները, ներառական և երեխայակենտրոն միջավայրի չափանիշները, ներառյալ՝ փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի և երեխաների տարիքային և զարգացման առանձնահատկություններից բխող նորմատիվները, այդ թվում` փափուկ գույքի, կոշտ գույքի, մարզագույքի, սարքավորումների օրինակելի նորմատիվները. 3) մշակում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը. 4) հաստատում է նախադպրոցական կրթական և նախադպրոցական ծառայությունների ծրագրերը. 5) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ընտրության (նշանակման) կարգը. 6) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստման կարգը. 7) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) տրամադրման կարգը. 9) երաշխավորում է կրթական ծրագրերից բխող ուսումնական նյութերը. 10) օրենքներով սահմանված կարգով նախադպրոցական կրթական ծրագրերի շրջանակներում իրականացնում է միջազգային համագործակցություն. 11) սահմանում է նախադպրոցական հաստատություններ սաների ընդունելության կարգը. 12) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների անվանացանկը և պաշտոնների նկարագիրը. 13) հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման համար գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը, ձևերը և վարելու կարգը. 15) նախադպրոցական կրթության համակարգի արդիականացման և զարգացման նպատակով իրականացնում է փորձնական ծրագրեր. 16) մշակում և հաստատում է նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելները և դրանց ներդրման կարգը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 17) սահմանում է նախադպրոցական կրթական ծրագրերի (այդ թվում՝ այլընտրանքային, լրացուցիչ և նախադպրոցական ծառայությունների), ուսումնական նյութերի՝ նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխանության փորձաքննության կարգը. 19) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջներն ու ձևաչափը. 20) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ. 21) մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը. 22) սահմանում է նախադպրոցական ծրագրերի և ծառայությունների տևողությունը. 23) սահմանում է 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը. 24) սահմանում է համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը. 25) սահմանում է պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին պետական բյուջեից հավելավճար տրամադրելու կարգերը. 26) հաստատում է մենթոր հաստատությունների ընտրության և մենթորական աշխատանքներ իրականացնողների գործառույթների սահմանման կարգը. 27) հաստատում է նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իրականացվող մոդուլի երաշխավորման կարգը: |