Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 318 Ներկայացուցչություն. 1. Մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար: Լիազորությունը կարող է ակնհայտորեն բխել նաև այն իրավիճակից, որում գործում է ներկայացուցիչը (մանրածախ առևտրում` վաճառողը, գանձապահը և այլն). 2. Ներկայացուցիչներ չեն այն անձինք, ովքեր թեև գործում են ի շահ ուրիշի, սակայն իրենց անունից (առևտրային միջնորդները, սնանկության ժամանակ` մրցութային կառավարիչները, ժառանգության ժամանակ` կտակակատարները և այլն), ինչպես նաև ապագայում հնարավոր գործարքների վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորությամբ օժտված անձինք. 3. Ներկայացուցիչը չի կարող ներկայացվողի անունից գործարք կնքել անձամբ իր նկատմամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի անունից դրա միակ հիմնադրի, բաժնետիրոջ կամ մասնակցի կողմից անձամբ իր նկատմամբ կնքված գործարքների: Նա չի կարող գործարք կնքել նաև մեկ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչն է միաժամանակ, բացառությամբ առևտրային ներկայացուցչության դեպքի. 4. Չի թույլատրվում ներկայացուցչի միջոցով կնքել այնպիսի գործարք, որն իր բնույթով կարող է կնքվել միայն անձամբ, ինչպես նաև` օրենքում նշված այլ գործարքներ: |