Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 10711 Անշարժ գույքի սեփականատիրոջ պատասխանատվությունը. 1. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով. 2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված վնասը հատուցելու պարտականությունը կրում է անշարժ գույքը տիրապետման, կառուցապատման կամ օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման և այլն) իրավունք ունեցող անձը, եթե վնասը պատճառվել է այդ իրավունքով հատկացված անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման ընթացքում, և եթե այլ բան նախատեսված չէ անշարժ գույքի սեփականատիրոջ և անշարժ գույքը տիրապետող կամ օգտագործող անձի միջև կնքված պայմանագրով: Սույն կետով նախատեսված դեպքերում անշարժ գույքի սեփականատերը անշարժ գույքը տիրապետողի կամ օգտագործողի հետ կրում է համապարտ պատասխանատվություն պատճառված վնասի համար, եթե անշարժ գույքը այն տիրապետողի կամ օգտագործողի կողմից չի օգտագործվել ձեռնարկատիրական նպատակով, և եթե վնասը չի առաջացել անշարժ գույքը ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու հետևանքով, բացառությամբ կառուցապատման իրավունքով տրամադրված անշարժ գույքի, որի դեպքում անշարժ գույքի օգտագործման, տիրապետման և շահագործման ընթացքում պատճառված վնասի հատուցման պարտականությունը կրում է կառուցապատողը. 3. Անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձին պատճառված վնասը հատուցած անշարժ գույքի սեփականատերը հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այն անձի նկատմամբ, որի մեղքով պատճառվել է վնասը` իր կողմից տրված հատուցման չափով: |