FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

Էկոլոգիական մեղվանոցները.
1. Էկոլոգիական մեղվաբուծությամբ մեղվաբույծները զբաղվում են կամավոր, իսկ էկոլոգիական մեղվանոցները հավաստագրվում են լիազոր մարմնի սահմանած կարգով.
2. Էկոլոգիական մեղվաբուծությունը համապատասխանում է էկոլոգիական գյուղատնտեսության սկզբունքներին.
3. Էկոլոգիական մեղվանոցները տեղադրվում են էկոլոգիական մեթոդներով աճեցվող մշակաբույսերի կամ վայրի` բնական բուսածածկով տարածքներում, որտեղ առկա են բավարար քանակի բնական նեկտարի, մեղրացողի և ծաղկափոշու պաշար, ինչպես նաև ջուր: Էկոլոգիական մեղվանոցները տեղադրվում են այնպես, որ 4 կիլոմետր շառավղով տարածքները լինեն էկոլոգիական կամ վայրի բնական, և որտեղ առնվազն երկու տարի չեն կիրառվել հերբիցիդներ կամ պեստիցիդներ: Լիազոր մարմինը ոչ էկոլոգիական, սակայն ցածր ռիսկային տարածքների վրա կարող է թույլատրել մեղվանոցների տեղադրումը նշված շառավղում, եթե այնտեղ չեն օգտագործվել տեստիցիդներ: Չորսկիլոմետրանոց տարածքը պահպանվում է նաև քաղաքներից, ավտոմայրուղիներից, արդյունաբերական օբյեկտներից, աղբանոցներից և աղբը այրելու վայրերից.
4. Փեթակները և մոմաթերթի շրջանակները պատրաստվում են բնական նյութերից, իսկ մոմաթերթերը` էկոլոգիական մեղվամոմից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

5. Էկոլոգիական նոր մեղվաընտանիքները կազմավորվում են` առկա մեղվանոցից ձագեր վերցնելով և նոր ընտանիք կազմելով կամ այլ էկոլոգիական միավորներից դրանք ձեռք բերելով: Մեղվաընտանիքները թարմացնելու համար թույլատրվում է օգտագործել մինչև 10 տոկոս ոչ էկոլոգիական մայր մեղուներ և պարսեր, եթե դրանք տեղադրվում են էկոլոգիական մոմաթերթերի վրա: Եթե մեղվաբույծը նույն տարածքի վրա մի քանի մեղվանոց ունի, ապա բոլորը պետք է լինեն էկոլոգիական: Յուրաքանչյուր արտադրական փուլի վերջում ձմռան ամիսների համար փեթակներում թողնվում է մեղրի ու ծաղկափոշու որոշակի պաշար: Թույլատրվում է մեղուներին արհեստականորեն կերակրել, եթե դրանց գոյությունը վտանգված է կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով: Արհեստական կերը պատրաստվում է էկոլոգիական մեղրից (գերադասելի է, որ դա լինի նույն մեղվանոցի արտադրանքը): Սերտիֆիկացման մարմինը կարող է թույլատրել մեղրի փոխարեն օգտագործել էկոլոգիական եղանակով արտադրված շաքարի օշարակ կամ մաթ, եթե տվյալ կլիմայական պայմաններում մեղրը բյուրեղանում է: Արհեստական կերակրումը կատարվում է մեղրի վերջին բերքահավաքի և նեկտարի ու մեղրացողի հաջորդ սեզոնի սկսվելուց 15 օր առաջ ընկած ժամանակահատվածում: Մեղվաբույծները կատարում են համապատասխան գրանցում մեղուներին տրված կերի տեսականու քանակի և տրման ժամկետի վերաբերյալ.
6. Էկոլոգիական մեղվանոցներում մեղուների բուժման համար օգտագործվում են ֆիտոթերապևտիկ կամ հոմեոպատիկ պատրաստուկներ: Եթե դրանց բուժիչ ազդեցությունը բավարար չէ, և վտանգված է մեղվաընտանիքի գոյությունը, ապա անասնաբույժի պատասխանատվությամբ թույլատրվում է օգտագործել ալլոպաթիկ դեղամիջոցներ: Մեղուների բուժման համար թույլատրվում է միջամտություն` գոլորշիով և (կամ) բաց կրակով (բոցով):
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  9

7. Անցումային շրջանում մոմաթերթերը փոխարինվում են էկոլոգիական մեթոդներով ստացված մոմաթերթերով: Եթե մոմաթերթերը մեկ տարվա ընթացքում հնարավոր չէ փոխարինել էկոլոգիականով, ապա սերտիֆիկացման կամ լիազոր մարմինը կարող է երկարաձգել անցումային շրջանի ժամկետը: Սերտիֆիկացման մարմինը կարող է թույլատրել ոչ էկոլոգիական մոմաթերթերի օգտագործումը, եթե դրանք վերցվել են այնպիսի տեղերից, որտեղ արգելված նյութեր չեն օգտագործվել: Եթե փեթակներում նախկինում արգելված նյութեր չեն օգտագործվել, ապա մոմաթերթերը կարելի է չփոխել.
8. Մեղվաբուծական մթերքը որպես էկոլոգիական կարող է վաճառվել այն դեպքում, եթե սույն օրենքում նշված պահանջները պահպանվել են առնվազն մեկ տարի.
9. Էկոլոգիական մեղվաբուծության համար մեղուների տոհմի ընտրության ժամանակ ուշադրություն է դարձվում տեղի պայմաններին դրանց հարմարվողականությանը, կենսունակությանը և հիվանդությունների նկատմամբ դիմացկունությանը: