Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ article 13 ՀԱՄԱԼԻՐ և ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ԴՐԱՆՑ ՄՇԱԿՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ. 1. Համալիր և Տարեկան ծրագրերը ներառում են` ա) հիմնական նպատակներն ու խնդիրները. բ) տեղեկանք Սևանա լճի ու նրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական ու բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի մասին. գ) նախատեսված աշխատանքների ծավալները, դրանց իրականացման ժամանակացույցը. դ) նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները. ե) ծրագրերի կատարման սկզբունքները և նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները. զ) Սևանա լճում և նրա էկոտոնային տարածքում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործունեություն իրականացնելու սկզբունքները, եղանակները և տեսակները. է) այլ պայմաններ, որոնք անհրաժեշտ են ծրագրերի համակողմանի ներկայացման համար. 2. Համալիր ծրագիրը ներառում է նաև` ա) նախատեսված աշխատանքները` ըստ լիազորված մարմինների. բ) նախատեսված աշխատանքների և դրանց ֆինանսավորման գործընթացի վերահսկողության կարգը. 3. Տարեկան ծրագիրը ներառում է նաև` ա) նախատեսված աշխատանքների ընթացիկ և սպասվելիք կատարողականի վերլուծությունը. բ) Սևանա լճի էկոլոգիական կայունությունը չխախտող և լճի ջրային դրական հաշվեկշիռն ապահովող ջրթողումների և անվերադարձ ջրառումների պլանները և ընթացիկ գրաֆիկները. գ) Սևանա լճից ջրթողումների և ջրառումների տարեկան առավելագույն չափաքանակը` ամսական կտրվածքով: 4. Տարեկան ծրագրի հետ կառավարությունը ներկայացնում է նաև այդ ծրագրի կատարումն ապահովող օրինագծերը: 4-1. Տարեկան ծրագիրը կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում. 5. Համալիր և Տարեկան ծրագրերը մշակվում են դրանց համապատասխանության ապահովման, ծրագրային աշխատանքների և ֆինանսական ապահովման հաշվեկշռվածության, համադրելիության և հաշվետվության սկզբունքների պահպանմամբ: |