Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված պահանջները կազմակերպությունների, շենքերի և շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և շահագործման ընթացքում. 1. Նոր, վերակառուցվող և ընդլայնվող աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների, շենքերի և շինությունների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների որսումը, դրանց օգտահանումը կամ վնասազերծումը՝ ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող և ապագայում կառուցվող օբյեկտների արտանետումները չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցման. 2. Շենքերի և շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական և ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ կատարող ֆիզիկական (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) և իրավաբանական անձինք դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են` 1) ցանկապատել շինարարական հրապարակները, շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրությամբ անթափանց թաղանթով. 2) շինարարական հրապարակից դուրս եկող տրանսպորտային միջոցների անվադողերը լվանալ. 3) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներով ծածկված տրանսպորտային միջոցներով. 4) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս. 5) հղկման աշխատանքներ կատարելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ. 6) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, այլ սորուն նյութերը, հողային զանգվածները, ինչպես նաև շինարարական աղբը պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 7) շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով. 3. Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում. 4. Արգելվում է արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում, կաթսայատներում կամ վառարաններում, թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում. 5. Բնակելի տարածքներում մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող նոր կազմակերպությունների տեղի ընտրության, գործող կազմակերպությունների վերակառուցման կամ ընդլայնման դեպքում սահմանվում են սանիտարապաշտպանական գոտիներ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով. 6. Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների կառուցման նախագծերում պետք է նախատեսվեն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների նվազեցմանը և վնասազերծմանն ուղղված միջոցառումներ. 7. Նոր կամ վերակառուցված տնտեսական կամ այլ գործունեություն իրականացնող օբյեկտների գործարկման ընթացքում աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումները չպետք է գերազանցեն դրանց համար սահմանված տեխնիկական և սահմանային թույլատրելի նորմատիվները. 8. Արգելվում են մթնոլորտային օդի պահպանության պահանջները չբավարարող կառույցների և այլ օբյեկտների կառուցումը և շահագործումը. 9. Արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների: Սույն մասում նշված հետևանքների հավանականությունը հաստատվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությամբ՝ օրենքով սահմանված կարգով: |