FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  24

Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը.
1. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը կազմվում է հաշվետու տարվա պետական բյուջեի ֆինանսական հաշվեքննության միջոցով՝ օգտագործելով այդ տարվա պետական բյուջեի երեք, վեց և ինն ամիսների կատարման ֆինանսական հաշվեքննության (այսուհետ՝ եռամսյակային հաշվեքննություն) ընթացիկ եզրակացությունները.
2. Պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը ներառում է պետական բյուջեի կատարման վերաբերյալ կարծիք, որի շրջանակում կարող է տրամադրվել հետևյալ չորս կարծիքներից մեկը.
    1) չձևափոխված կարծիք, եթե ֆինանսական հաշվետվությունները, բոլոր էական առումներով, պատրաստված են ֆինանսական հաշվետվությունների պատրաստման կիրառելի հիմունքների համաձայն.
    2) վերապահումով կարծիք, եթե ստացվել են հաշվեքննության բավարար (քանակապես) ու hամապատասխան (որակապես) ապացույցներ, որոնցից կարելի է եզրակացնել, որ հայտնաբերված խեղաթյուրումները, առանձին կամ միասին վերցրած, էական են, սակայն համատարած չեն ֆինանսական հաշվետվություններում, կամ եթե անհնար է եղել ստանալ հաշվեքննության բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) ապացույցներ, սակայն կարելի է եզրակացնել, որ չհայտնաբերված խեղաթյուրումների հնարավոր հետևանքը ֆինանսական հաշվետվությունների վրա կարող է լինել էական, սակայն ոչ համատարած.
    3) բացասական կարծիք, եթե ստացվել են հաշվեքննության բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) ապացույցներ, և կարելի է եզրակացնել, որ խեղաթյուրումները, առանձին կամ միասին վերցրած, էական և համատարած են ֆինանսական հաշվետվություններում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ

article  24

4) կարծիքից հրաժարում, եթե անհնար է եղել ստանալ հաշվեքննության բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) ապացույցներ, և կարելի է եզրակացնել, որ չհայտնաբերված խեղաթյուրումների հնարավոր հետևանքը ֆինանսական հաշվետվությունների վրա կարող է լինել էական և համատարած, կամ եթե առկա են բազմաթիվ անորոշություններ պարունակող այնպիսի հանգամանքներ, երբ չնայած յուրաքանչյուր անորոշության համար ձեռք են բերվել հաշվեքննության բավարար (քանակապես) ու համապատասխան (որակապես) ապացույցներ, հնարավոր չէ կարծիք կազմել ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ՝ ելնելով անորոշությունների հնարավոր փոխկապակցվածությունից և ֆինանսական հաշվետվությունների վրա դրանց հնարավոր հանրագումարային ազդեցությունից.
3. Հաշվեքննիչ պալատը պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության կողմից պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունն Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում: