FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  35

Հրաձգարանում զենքի և ռազմամթերքի տրամադրումը և օգտագործումը.
1. Հրաձգարանում զենք և փամփուշտ վարձակալությամբ տալու իրավունք ունի հրաձգարանի աշխատակիցը (այսուհետ՝ զենքը տվող (տված) անձ)՝ հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար.
2. Հրաձգարանում զենքը և փամփուշտը տրվում են 16 տարին լրացած անձի (այսուհետ՝ զենքը ստացող (ստացած) անձ)՝ վերջինիս կողմից անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում: Զենքն ստացող անձի անունը, հայրանունը, ազգանունը և անձնագրային տվյալները գրանցվում և հաշվառվում են զենքը տվող անձի կողմից վարվող համապատասխան մատյանում.
3. Մինչև հրաձգարանում զենք և փամփուշտ ստանալը զենքն ստացող անձին հրաձգության հրահանգիչը պետք է հրահանգի ու ծանոթացնի զենքի և փամփուշտի օգտագործման ու դրանց հետ վարվելու անվտանգության կանոններին և հրաձգարանի ներքին կարգապահական կանոններին: Հրահանգումն ու ծանոթացումը կատարվում են համապատասխան մատյանում կատարված անհրաժեշտ գրառման և զենք ստացող անձի ստորագրության նշումով.
4. Հրաձգարանում զենքն ստացած անձը պատասխանատվություն է կրում զենք պահելու և կրելու, այն միայն սույն հոդվածում նշված նպատակային նշանակությամբ օգտագործելու, զենքի և փամփուշտի հետ վարվելու անվտանգության կանոնները պահպանելու համար.
5. Տրված զենքը թույլատրվում է օգտագործել միայն հրաձգարանում՝ հրաձգության հրահանգչի անմիջական ներկայությամբ և վերահսկողությամբ.
6. Սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործվելուց հետո ստացված զենքը և չօգտագործված ռազմամթերքը զենքն ստացած անձի կողմից ենթակա են անհապաղ վերադարձման զենքը տված անձին: Զենքն ու չօգտագործված ռազմամթերքն ընդունած անձն անհրաժեշտ գրանցումներ է կատարում համապատասխան մատյանում դրանք ընդունելու մասին և հաստատում իր ստորագրությամբ: Չօգտագործված ռազմամթերքի համար վճարված գումարը ենթակա է վերադարձման զենքն ստացած անձին.
7. Արգելվում է հրաձգարանին պատկանող զենքը և ռազմամթերքը դուրս հանել հրաձգարանի տարածքից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  35

8. Հրաձգարանի տարածքում ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքներ, հրաձգության և տակտիկական պարապմունքներ, մրցումներ անցկացնելու համար քաղաքացիական ակոսափող կամ ողորկափող հրազեն կարող է տրամադրվել նաև 14 տարին լրացած անձին, որն անձը կարող է օգտագործել հրաձգության հրահանգչի անմիջական ներկայության և վերահսկողության ներքո: Հրաձգարանի տարածքում զենք պահելու և կրելու թույլտվություն ունեցող՝ երեխայի օրինական ներկայացուցիչը կարող է իր պատասխանատվությամբ և հրաձգության հրահանգչի թույլտվությամբ ու անմիջական վերահսկողությամբ անձնական հրազենը և փամփուշտը տրամադրել 14 տարին լրացած երեխային՝ սույն հոդվածում նշված նպատակներով օգտագործելու համար.
9. Սույն հոդվածի կանոնների պահպանմամբ հրաձգարանում համապատասխան լիցենզիա ունեցող կամ օրինական հիմքով զենք տիրապետող անձինք զենքը կարող են տրամադրել նաև անհատույց օգտագործման: