Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 68 Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը. 1. Ֆինանսական առողջացման ծրագիրը դատարանը կարող է վաղաժամկետ դադարեցնել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են` ա) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը. բ) այն հանգամանքների առկայությունը, որոնք վկայում են, որ պարտապանն ի վիճակի չէ կատարել պարտավորությունների մարման ժամանակացույցը. գ) ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվել նոր պահանջներ և մեկամսյա ժամկետում չեն ներկայացվել ծրագրի փոփոխություններ, որոնք նախատեսում են նաև նոր ներկայացված պահանջների բավարարում, կամ այդ փոփոխությունները ներկայացվել են դատարան և դատարանի որոշմամբ մերժվել են. 2. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով դատարան կարող են դիմել կառավարիչը, պարտապանը, առավել խոշոր պահանջներ ունեցող 5 չապահովված պարտատերերից յուրաքանչյուրը, ինչպես նաև սույն օրենքի 61-րդ հոդվածի չորրորդ մասում նշված ապահովված պարտատերը (պարտատերերը). 3. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատարանը վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և որոշում է կայացնում պարտապանին լուծարելու մասին: Հակառակ դեպքում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը մերժվում է: |