Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 83 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից երեք ամիս հետո, բացառությամբ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի և սույն հոդվածի 5-րդ մասի, որոնք ուժի մեջ են մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը. 2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծնված երեխաների ծնունդների պետական գրանցումը կատարվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի պետական գրանցման բացակայության մասին հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում. 3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծնված՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների ծնունդների պետական գրանցման դիմումը ներկայացնում է այն դաստիարակչական, բժշկական հաստատության, բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպության կամ բնակչության կամ երեխայի սոցիալական պաշտպանության նպատակ հետապնդող այլ կազմակերպության ղեկավարը, որտեղ բնակվում է երեխան, ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում. 4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքով սահմանված քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումները կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային ձևով` նախարարի հրամանով սահմանված կարգով. 5. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դիմումներ կարող են ընդունել նաև Կառավարության լիազորած օպերատորները, ինչպես նաև քաղաքացիների սպասարկման ոլորտում գործառույթներ իրականացնող այլ սուբյեկտներ. 6. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում. 7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-9-Ն օրենքը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. փետրվարի 16ԵրևանՀՕ-66-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: |