FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  30.1

Գործունեության լիցենզիայի կասեցումը և դադարեցումը.
1. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է կասեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված դեպքերում, էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա կասեցվելու դեպքում, ինչպես նաև հանձնաժողովի հաստատած կարգին համապատասխան երաշխիք չներկայացնելու դեպքում.
2. Լիցենզավորված անձի գործունեության լիցենզիան կարող է դադարեցվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով կամ այլ օրենքներով, ինչպես նաև հետևյալ դեպքերում.
    ա) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու համար, կամ հանձնաժողովը մերժել է փոփոխություններ կատարելու դիմումը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
    բ) արտադրության լիցենզիա ունեցող անձը լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում չի ավարտել կայանի կառուցման աշխատանքները, հանձնաժողովի սահմանած կարգով չի դիմել լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածը երկարաձգելու հայտով, կամ հանձնաժողովը մերժել է ներկայացված հայտը, և արտադրության լիցենզիա ունեցող անձը մինչև կառուցման ժամանակահատվածի ավարտը չի վերացրել մերժման հիմքերը և հանձնաժողով չի ներկայացրել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր.
    գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան, և մինչև կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի կասեցումը չի վերացվել.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  30.1

դ) էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձի՝ տվյալ կայանի համար տրամադրված ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում՝ ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի հիման վրա.
    ե) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում)՝ պետական իրավասու մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի կամ համապատասխան պայմանագրի գործողության դադարեցման հիմքով: