Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 23 Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասությունները. 1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ապահովում են թեմատիկ տարածական տվյալների հավաքածուների թարմացումը, ստանդարտացումը և ինտեգրումը՝ սույն օրենքին համապատասխան. 2. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ունեն հետևյալ պարտականությունները. 1) մասնակցում են քաղաքականության մշակմանը և իրականացմանը՝ իրենց իրավասությունների շրջանակներում և օրենքին համապատասխան. 2) համագործակցում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին վերաբերող հարցերի շուրջ. 3) ապահովում են սուբյեկտների կամ երրորդ անձանց հասանելիությունը տարածական տվյալների հավաքածուներին և ծառայություններին. 4) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի լիազոր մարմնին տրամադրում են բազային տարածական տվյալների քարտեզագրական շերտերը. 5) մասնակցում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի թեմատիկ տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցների մշակմանը. 6) նշանակում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տվյալների մշակման, պահպանման, համակարգման և տրամադրման պատասխանատուներ. 7) ապահովում են ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով թեմատիկ տարածական տվյալների և մետատվյալների հասանելիությունը. 8) ապահովում են իրենց ենթակայության տակ գտնվող տարածական տվյալների հասանելիությունն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով՝ համաձայնեցված ձևաչափով և որակով. 9) տեղադրում են տեղեկատվություն ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ազգային գեոպորտալի միջոցով տարածական տվյալների հասանելիության պայմանների մասին իրենց պաշտոնական կայքէջերում. 10) ռեսուրսներ են հատկացնում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին համապատասխան՝ իրենց գործունեության ոլորտին վերաբերող տարածական տվյալների արդյունավետ հավաքման, ստեղծման և վարման համար: |