FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  78

Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելը և պահառուի` կենսաթոշակային ֆոնդի պահառության գործունեությունն արգելելը.
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի թույլտվությունը կարող է ուժը կորցրած ճանաչվել, կամ պահառուին կարող է արգելվել կենսաթոշակային ֆոնդի պահառություն իրականացնել (այսուհետ` նաև թույլտվությունն ուժը կորցրած ճանաչել), եթե առկա են սույն օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետով նախատեսված հիմքերը, օրենքով սահմանված այլ դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ մեկ օրացուցային տարում կիրառվել է 2 և ավելի անգամ սույն օրենքի 76-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցը, և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչը կամ պահառուն Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում չի վերացրել համապատասխան խախտման հետևանքները կամ չի ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու համար.
2. Կենտրոնական բանկը իրավունք ունի ուժը կորցրած ճանաչելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին տրված թույլտվությունը, եթե պարզվում է, որ թույլտվություն ստանալու համար ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տվյալներ.
3. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կամ պահառուի թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում բացառապես սույն օրենքով և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Այլ օրենքներով թույլտվության ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ այլ դրույթներ սահմանված լինելու դեպքում գործում են սույն օրենքի և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները.
4. Պահառուի կողմից սույն հոդվածով սահմանված խախտումները կատարելու դեպքում Կենտրոնական բանկը իրավունք ունի հանձնարարելու կենսաթոշակային ֆոնդի կառավարչին ողջամիտ ժամկետում միակողմանի լուծելու պայմանագիրը տվյալ պահառուի հետ: