Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 148 Ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը) և ապրանքների հետ կատարվող մյուս բեռնային գործողությունները, ինչպես նաև փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ տրանսպորտային միջոցների փոխարինումը՝ Միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան. 1. Միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափումը, փոխաբեռնումը (վերաբեռնումը), այդ թվում՝ տրանսպորտի մի տեսակի տրանսպորտային միջոցից տրանսպորտի մեկ այլ տեսակի տրանսպորտային միջոցի վրա, և դրանց հետ կատարվող մյուս բեռնային գործողությունները, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինումն իրականացվում են այն մաքսային մարմնի թույլտվությամբ, որի գործունեության տարածքում իրականացվում են այդ գործողությունները՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի. 2. Եթե սույն հոդվածի 1-ին կետում նշված գործողությունները ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ կարող են կատարվել առանց դրված մաքսային կնիքները և կապարակնիքները հեռացնելու, կամ եթե ապրանքների վրա մաքսային կապարակնիքներ և կնիքներ չեն դրվել, ապա այդպիսի գործողությունների իրականացումը թույլատրվում է էլեկտրոնային կամ գրավոր եղանակով այն մաքսային մարմնին ծանուցելուց հետո, որի գործունեության տարածքում իրականացվում են այդ գործողությունները. 3. Միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների բեռնաթափման, փոխաբեռնման (վերաբեռնման) և ապրանքների հետ կատարվող այլ բեռնային գործողությունների, ինչպես նաև այդպիսի ապրանքները փոխադրող տրանսպորտային միջոցների փոխարինման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալու կամ այդ գործողությունների իրականացման մասին մաքսային մարմնին ծանուցելու հետ կապված մաքսային գործառնությունների իրականացման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից. 4. Մաքսային մարմինն իրավունք ունի մերժելու Միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների հետ բեռնային գործողությունների իրականացման թույլտվության տրամադրումը, եթե տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում, սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերում կամ պետական մարմինների կողմից տրված այլ փաստաթղթերում առկա է այդպիսի գործողությունների իրականացման արգելք: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 148 5. Անձի դիմումով մաքսային մարմնի թույլտվությամբ Միության մաքսային տարածքով «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան փոխադրվող ապրանքների հետ կապված բեռնային գործողությունների իրականացումը՝ մաքսային մարմնի աշխատանքային ժամերից դուրս իրականացվող մաքսային հսկողության ներքո: |