FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  15

Հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկման մեթոդները և հաշվառման եղանակները.
1. Հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման հաշվեգրման մեթոդով, եթե Օրենսգրքով չի նախատեսվում, որ հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է հաշվառման դրամարկղային մեթոդով: Օրենսգրքի կիրառության իմաստով՝
    1) հաշվառման հաշվեգրման մեթոդը նշանակում է, որ՝
    ա. հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից,
    բ. հարկ վճարողը հարկերի, բնօգտագործման վճարի և հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարների հաշվառումն իրականացնում է՝ ելնելով հարկային պարտավորության ծագման կամ հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարների առաջացման պահից՝ անկախ իր կողմից իրականացվող գործարքների դիմաց հատուցումների ստացման կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների գծով մատակարարներին կամ հարկային կամ մաքսային մարմիններին վճարումների կատարման պահից.
    2) հաշվառման դրամարկղային մեթոդը նշանակում է, որ՝
    ա. հարկ վճարողը եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ ելնելով հատուցումների ստացման կամ վճարումների կատարման պահից՝ անկախ իր կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ իր համար այդ ծախսերը ճանաչելու պահից,
    բ. հարկ վճարողը հարկերի, բնօգտագործման վճարի և հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարների հաշվառումն իրականացնում է՝ ելնելով իր կողմից իրականացվող գործարքների դիմաց հատուցումների ստացման կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների գծով մատակարարներին կամ հարկային կամ մաքսային մարմիններին վճարումների կատարման պահից՝ անկախ հարկային պարտավորության ծագման կամ հարկերից հաշվանցվող (պակասեցվող) գումարների առաջացման պահից.
2. Սույն մասով սահմանված դեպքերում հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկը կատարվում է առանձնացված հաշվառման եղանակով: Հարկի կամ բնօգտագործման վճարի հաշվարկման առանձնացված եղանակը նշանակում է, որ՝
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  15

3) եթե հարկ վճարողը միաժամանակ իրականացնում է հարկման ոչ ենթակա և հարկման ենթակա գործունեության տեսակներ կամ գործարքներ, ապա հարկ վճարողը պարտավոր է վարել հարկման ոչ ենթակա գործունեության տեսակների կամ գործարքների մասով ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների, հաշվանցվող (պակասեցվող) գումարների և հարկման ենթակա գործունեության տեսակների կամ գործարքների մասով ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների, հաշվանցվող (պակասեցվող) գումարների առանձնացված հաշվառում.
    4) եթե հարկ վճարողը միաժամանակ ստանում է հարկման ոչ ենթակա և հարկման ենթակա եկամուտներ, ապա հարկ վճարողը պարտավոր է վարել հարկման ոչ ենթակա եկամուտների, դրանց ստացման հետ ուղղակիորեն կապված նվազեցումների և հարկման ենթակա եկամուտների, դրանց ստացման հետ ուղղակիորեն կապված նվազեցումների առանձնացված հաշվառում.
    5) եթե հարկ վճարողը միաժամանակ ստանում է հարկման նպատակով եկամուտ չհամարվող և հարկման նպատակով եկամուտ համարվող տարրեր (եկամուտներ), ապա հարկ վճարողը պարտավոր է վարել հարկման նպատակով եկամուտ չհամարվող տարրերի (եկամուտների), դրանց ստացման հետ ուղղակիորեն կապված նվազեցումների և հարկման նպատակով եկամուտ համարվող տարրերի (եկամուտների), դրանց ստացման հետ ուղղակիորեն կապված նվազեցումների առանձնացված հաշվառում.
    6) եթե հարկ վճարողը միաժամանակ իրականացնում է միևնույն հարկի հիմնական և տարբերակված դրույքաչափերով հարկման ենթակա գործունեության տեսակներ կամ գործարքներ, ապա հարկ վճարողը պարտավոր է վարել այդ գործունեության տեսակների կամ գործարքների մասով ձևավորվող հարկման օբյեկտների ու հարկման բազաների առանձնացված հաշվառում.
    7) եթե հարկ վճարողն իրականացնում է այնպիսի գործարքներ (գործառնություններ), որոնց մասով ձևավորվող հարկման օբյեկտները և (կամ) հարկման բազաները Օրենսգրքով սահմանված դեպքերում կարող են վերանայվել կամ ճշգրտվել, ապա հարկ վճարողը պարտավոր է վարել այդ գործարքների (գործառնությունների) մասով ձևավորվող հարկման օբյեկտների և (կամ) հարկման բազաների առանձնացված հաշվառում.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  15

8) եթե հարկ վճարողը համարվում է Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության հաշվետու մասնակից կամ մասնակից, ապա հարկ վճարողը պարտավոր է վարել իր՝ համատեղ գործունեությունից տարբերվող գործունեության մասով ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, հարկի գումարների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների, հաշվանցվող (պակասեցվող) գումարների և համատեղ գործունեության մասով ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, հարկի գումարների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների, հաշվանցվող (պակասեցվող) գումարների առանձնացված հաշվառում.
    9) եթե Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը Հայաստանի Հանրապետությունում ունի հաշվառված մշտական հաստատություն, ապա այդ ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետությունում գտնվող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հաշվառված մշտական հաստատության մասով վարել ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, հարկի գումարների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների և հաշվանցվող (պակասեցվող) գումարների առանձնացված հաշվառում.
3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով սահմանված առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չէ, ապա սույն հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով սահմանված դեպքերում հարկման օբյեկտները, հարկման բազաները, հարկի գումարները, Օրենսգրքով սահմանված նվազեցումներն ու հաշվանցվող (պակասեցվող) գումարները (այն մասով, որ մասով առանձնացվող հաշվառում վարելը հնարավոր չէ) հաշվարկվում են տեսակարար կշիռների մեթոդով՝ հիմք ընդունելով՝
    3) սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում՝ հարկման ենթակա գործունեության տեսակներին կամ գործարքներին վերագրվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների տեսակարար կշիռները հարկ վճարողի, համապատասխանաբար, ընդհանուր հարկման օբյեկտների, ընդհանուր հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված ընդհանուր նվազեցումների կամ ընդհանուր հաշվանցվող (պակասեցվող) գումարների կառուցվածքում.
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  15

4) սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքում՝ հարկման ենթակա եկամուտների տեսակարար կշիռները հարկ վճարողի ընդհանուր եկամուտների կառուցվածքում.
    5) սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքում՝ հարկման նպատակով եկամուտ համարվող տարրերի (եկամուտների) տեսակարար կշիռները հարկ վճարողի ընդհանուր եկամուտների կառուցվածքում.
    6) սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքում՝ հարկի հիմնական դրույքաչափից տարբերակված դրույքաչափով հարկման ենթակա գործունեության տեսակին կամ գործարքին վերագրվող հարկման օբյեկտների կամ հարկման բազաների տեսակարար կշիռները հարկ վճարողի, համապատասխանաբար, ընդհանուր հարկման օբյեկտների կամ ընդհանուր հարկման բազաների կառուցվածքում.
    7) սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ այդ կետում նշված գործարքների (գործառնությունների) մասով ձևավորվող հարկման օբյեկտների կամ հարկման բազաների տեսակարար կշիռները հարկ վճարողի, համապատասխանաբար, ընդհանուր հարկման օբյեկտների կամ ընդհանուր հարկման բազաների կառուցվածքում.
    8) սույն հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով սահմանված դեպքում՝ համատեղ գործունեությունից տարբերվող գործունեության մասով ձևավորվող հարկման օբյեկտների, հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված նվազեցումների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների տեսակարար կշիռները հարկ վճարողի, համապատասխանաբար, ընդհանուր հարկման օբյեկտների, ընդհանուր հարկման բազաների, Օրենսգրքով սահմանված ընդհանուր նվազեցումների կամ ընդհանուր հաշվանցվող (պակասեցվող) գումարների կառուցվածքում.
4. Սույն հոդվածի կիրառության իմաստով համարվում է, որ առանձնացված հաշվառում վարելը հնարավոր չէ, եթե հարկման օբյեկտները կամ հարկման բազաները կամ հարկի գումարները կամ եկամուտները կամ դրանց ստացման հետ կապված՝ Օրենսգրքով սահմանված նվազեցումները կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել հարկման ենթակա, հարկման ոչ ենթակա, հարկման տարբեր համակարգերում հարկման ենթակա, տարբերակված դրույքաչափով հարկման ենթակա՝
    1) կոնկրետ գործարքին կամ 2) գործունեության կոնկրետ տեսակին կամ 3) եկամտի կոնկրետ տեսակին:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  15

5. Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով սահմանված առանձնացված հաշվառում վարելը հնարավոր է, սակայն հարկ վճարողն այն չի ապահովել, ապա հարկային մարմինն իրավունք ունի հարկ վճարողի հարկման օբյեկտները կամ հարկման բազաները կամ հարկի գումարները կամ եկամուտները կամ դրանց ստացման հետ կապված՝ Օրենսգրքով սահմանված նվազեցումները կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարները որոշելու սույն հոդվածի 3-րդ մասի 3-8-րդ կետերով սահմանված համապատասխան տեսակարար կշիռների մեթոդի կիրառությամբ.
6. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ առանձնացված հաշվառման եղանակի և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ տեսակարար կշիռների մեթոդի կիրառության կանոնների առանձնահատկությունները սահմանված են Օրենսգրքի հատուկ մասի՝ առանձին հարկատեսակներին վերաբերող բաժիններում.
7. Օրենսգրքի՝ առանձին հարկատեսակներին վերաբերող բաժիններով սահմանված դեպքերում հարկի կամ հարկման բազայի հաշվարկման համար հիմք հանդիսացող հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված դրույթների հիման վրա, եթե Օրենսգրքով չեն նախատեսվում դրանց կիրառության առանձնահատկություններ.
8. Անհատ ձեռնարկատեր կամ նոտար համարվող ֆիզիկական անձի կողմից ստացվող եկամուտները որպես անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կամ որպես տվյալ ֆիզիկական անձի եկամուտներ համարելու առումով հիմք է ընդունվում գործարքի կողմ որպես անհատ ձեռնարկատեր կամ նոտար կամ որպես ֆիզիկական անձ հանդես գալու հանգամանքը.
9. Անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում՝ Կառավարության սահմանած կարգով.
10. Հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում: