FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Փորձաքննության ոչ ենթակա նորմատիվ իրավական ակտերը.
2. Փորձաքննության չեն ենթարկվում պարտադիր պահուստավորման նորմատիվի կամ հատուկ տնտեսական նորմատիվների սահմանմանը, Կենտրոնական բանկի կողմից բանկային տոկոսի հաշվարկային դրույքի և բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմի չափը սահմանելուն ուղղված` Կենտրոնական բանկի խորհրդի որոշումների նախագծերը, պետական և համայնքային բյուջեների վերաբաշխման, ինչպես նաև բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման և լուծարման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերը: Եթե ֆինանսական շուկաներում առկա են զգալի ցնցումներ, կամ առկա է դրանց տեղի ունենալու իրական վտանգ, կամ հայտարարված է ռազմական կամ արտակարգ դրություն, ապա Կենտրոնական բանկը կարող է բանկերի տնտեսական նորմատիվների սահմանման և ֆինանսական գործառնությունների սահմանափակումների վերաբերյալ որոշումները չուղարկել պարտադիր փորձաքննության.
3. Փորձաքննության չեն ենթարկվում հանրաքվե կամ ընտրություններ նշանակելու վերաբերյալ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև ընտրությունների ժամանակահատվածում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.
4. Փորձաքննության չեն ենթարկվում սակագների, պարտադիր վճարների, դրանց դրույքաչափերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումների նախագծերը: